Հայաստանում հասարակական տրամադրությունները 2025 թվականին փոխվել են քաղաքական վեճերի, տնտեսական դժվարությունների և սոցիալական փոխությունների ֆոնին։ Armenia Today-ն ողջ տարին հարցումներ է անցկացրել ամբողջ երկրով մեկ՝ հասկանալու համար, թե որ թեմաներն են որոշիչ դարձել քաղաքացիների համար։
Իրական գործողությունների պահանջ. հարցվածների ավելի քան 50%-ը հոգնել է իշխանությունից և ընդդիմությունից
ՀՀ բնակիչների մոտ կեսը դեռևս չի հավատում փոփոխություններին և խորհրդարանական ընտրությունների դեպքում դժվարանում է նախապատվություն տալ որևէ քաղաքական ուժի։ Armenia Today-ի սոցիոլոգիական հարցման արդյունքները վկայում են, որ ընտրական տրամադրություններում քաղաքացիների մոտ անվստահություն կա, ինչպես նաև քաղաքականությունից հեռու լինելու միտում: Ընտրողները չեն վստահում ո՛չ իշխանությանը, ո՛չ պետական ինստիտուտներին, ո՛չ ընդդիմությանը, որի ներկայացուցիչների մեծամասնությունը քաղաքականության մեջ ավելի քան 30 տարվա փորձ ունի:
Armenia Today-ի հարցված քաղաքացիների 50%-ը հոգնել է իշխանության և ընդդիմության խոստումներից
Վստահության ճգնաժամ. ինչպես կքվեարկեն ՀՀ բնակիչներն ընտրություններում. Armenia Today-ի հարցումը
Հարցման արդյունքները ցույց են տվել, որ 368 մասնակցից 27,7%-ը (102 քաղաքացի) իր ձայնը կտար իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Հարցվածների 45,1%-ը (166 մարդ) հայտնել է, որ այսօրվա քաղաքական դաշտում գործող և նախկին քաղաքական գործիչների շարքում չի տեսնում որևէ մեկին, ում օգտին կքվեարկեր։ 5,4%-ը (13 պատասխանող) նշել է, որ սպասում է նոր քաղաքական ուժի ձևավորմանը, որը կապ չունի նախկին կամ ներկա իշխանությունների հետ և կկարողանա շտկել երկրի ծանր իրավիճակը։
Վստահության ճգնաժամ. ինչպես կքվեարկեն ՀՀ բնակիչներն ընտրություններում. Armenia Today-ի հարցումը
«Փաշինյանը պետք է հեռու մնա Գյումրիից», «Վարդան Ղուկասյանից դժգոհ ենք»․ հարցում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում քննադատել էր Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հայտարարությունները՝ Միութենական պետության մաս կազմելու մասին (Ղուկասյանին այդ հայտարարություններից որոշ ժամանակ անց կալանավորեցին)։
Armenia Today-ը քաղաքացիներից հետաքրքրվել է, թե ինչպե՞ս են վերաբերվում կառավարության հայտարարություններին Ղուկասյանի վերաբերյալ, գո՞հ են քաղաքապետի աշխատանքից, և Գյումրիում ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել վերջին շրջանում՝ Ղուկասյանի պաշտոնավարման օրոք։ Հարցվածների մեծամասնությունն ասել է, որ դեմ է Փաշինյանի հայտարարություններին, քանի որ Ղուկասյանին ընտրել է ժողովուրդը, և որ իրենք գոհ են քաղաքապետի աշխատանքներից: Նրանք վստահություն են հայտնել, որ այս ամենի հիմքում քաղաքական ենթատեքստ կա։
«Փաշինյանը պետք է հեռու մնա Գյումրիից», «Վարդան Ղուկասյանից դժգոհ ենք»․ հարցում
Խաղաղության ուղի՞, թե՞ կոմերցիոն գործարք`առանց երաշխիքի. փորձագետները և սյունեցիները՝ Թրամփի ուղու մասին
Սպիտակ տանը կայացած բանակցություններից հետո Հայաստանի վարչապետը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրեցին համատեղ հռչակագիր, որը նախատեսում է ստեղծել TRIPP («Թրամփի ուղի հանուն միջազգային բարգավաճման և խաղաղության»-խմբ.) տրանսպորտային երթուղի։ Armenia Today-ի նկարահանող խումբն այցելել է Մեղրի և Կապան քաղաքներ՝ հասկանալու համար, թե մարդիկ ի՞նչ են մտածում Հայաստանի իշխանությունների որոշման մասին, հավատո՞ւմ են արդյոք Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման հնարավորությանը և պատրաստվո՞ւմ են օգտվել «ապաշրջափակված» ճանապարհներից։ Տեղացիների մեծ մասը ստորագրություններն ու համաձայնագրերը կեղծ են անվանել՝ նշելով, որ թույլերի կարծիքի հետ ոչ ոք հաշվի չի նստում։
«Լավ ծրագիր չէ, որովհետև հետո չես կարող ասել՝ ինչ կլինի, եթե ճանապարհը 100 տարով տալիս ես, միգուցե առևտրի առումով էժանացումներ լինեն, բայց դա լավ բանի չի բերելու մեզ», – նշել է մեկ այլ սյունեցի:
Խաղաղության ուղի՞, թե՞ գործարք`առանց երաշխիքի. փորձագետները և սյունեցիները՝ Թրամփի ճանապարհի մասին
Գյումրիի «Վառեմ-մարեմ» շենքը նոր շունչ է ստանում․ «Տաշիր»-ն սկսել է վերակառուցումը
«Տաշիր» բարեգործական հիմնադրամը նախապատրաստական աշխատանքներից հետո սկսել է Գյումրիի «Վառեմ-մարեմ» շենքի վերականգնման աշխատանքները․ այժմ այն նոր շունչ կստանա: Շենքը հայտնի է դարձել ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի «Մեր մանկության տանգոն» ֆիլմի տեսարաններից մեկով։
Armenia Today-ը գյումրեցիների ու վերակառուցմամբ զբաղվող մասնագետների հետ զրուցել է շենքի նշանակության, նոր գաղափարների ու վերակառուցումից հետո նախատեսվող նոր ծրագրերի մասին։
Գյումրիի «Վառեմ-մարեմ» շենքը նոր շունչ է ստանում․ «Տաշիր»-ն սկսել է վերակառուցումը
«Ահավոր քիչ է», «Պետք է 180 հազար ստանա» և «3500 դրամը բավարար է»․ հարցում՝ կենսաթոշակի մասին
«Ահավոր քիչ է», «Պետք է 180 հազար ստանա» և «3500 դրամը բավարար է»․ հարցում՝ կենսաթոշակի մասին
«Վարկանիշը բարձր է», «Վախենում են», «Չեմ մեկնաբանում». քաղաքացիները՝ Կարապետյանի կալանքը երկարաձգելու մասին
Հունիսին «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին կալանավորել էին եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո։ Դատարանը «մեր ձևով» եկեղեցուն սատարելու խոսքի համար գորածարարին մեղադրանք էր առաջադրել իշխանությունը բռնությամբ զավթելու հրապարակային կոչի հատկանիշով։ Ավելի ուշ գործարարին տնտեսական բնույթի մեղադրանքներ էին առաջադրվել՝ փողերի լվացման, հարկեր և տուրքեր չվճարելու կազմակերպման հատկանիշներով։ Armenia Today-ը քաղաքացիներից հետաքրքրվել է՝ ինչպե՞ս են վերաբերվում Կարապետյանի կալանքը երկարաձգելուն։
«Վարկանիշը բարձր է», «Վախենում են», «Չեմ մեկնաբանում». քաղաքացիները՝ Կարապետյանի կալանքի մասին
