Հունվարի 9-ի աստղագուշակ․ Խորհուրդ է տրվում խուսափել չափազանց ֆիզիկական ակտիվությունից

Օրը կարող է մարտահրավերներով լի լինել և, հավանաբար, լի կլինի տհաճ անակնկալներով, անսպասելի իրադարձություններով և նորություններով, որոնք կստիպեն ձեզ փոխել ձեր ծրագրերը: Հնարավոր է, որ դուք ստիպված լինեք ամբողջությամբ հրաժարվել որոշ պլանավորված նախագծերից՝ դժբախտ հանգամանքների պատճառով: Այնուամենայնիվ, կլինեն շատ ավելի շատ ուշացումներ, հետաձգումներ և այլ նյարդայնացնող իրավիճակներ, որոնք, ի վերջո, թույլ կտան ձեզ հասնել ձեր … Read more

Նուբարաշենում բռնկված հրդեհի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավոր եղբայրներից մեկը մաhացել է

Հունվարի 3-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 14։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ում քաղաքացի է մահացել։ Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Դավիթաշենի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ մահացածը … Read more

20-ամյա վարորդը «Լադա»-ով բախվել է կամրջի բետոնե արգելապատնեշին և մոտ 7 մետր բարձրությունից հայտնվել ձորակում․ կա վիրավոր

Այսօր՝ հունվարի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում  Վահան գյուղից դեպի Ճամբարակ տանող ավտոճանապարհին 20-ամյա Խաչիկ Բ․-ն իր վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին և մոտ 7 մետր բարձրությունից հայտնվել ձորակում, հայտնում է Shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ճամբարակ» բժշկական կենտրոն։ Վթարի … Read more

Հիմա ո՞ւմ պետք է տուգանեն տուժածներն այս փնթի կառավարման համար. ավագանու անդամ

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից լուսանկարներով. «Մենք ապրում ենք մի քաղաքում, որտեղ իշխանությունը բնակիչների առողջության ու անվտանգության համար 0 պատասխանատվություն է կրում, բայց հարկատուների միջոցներից Ամանորի տաշ-տուշին ծախսում է 607 մլն դրամ՝ խոսելով բոլորին սիրելու մասին։ Ի վերջո, Երևանում ձյունը մաքրող գոնե 50 մինի տրակտոր ո՞ր դարում կունենանք և այս տեսարաններից՝ նման … Read more

Aurora News | ԱՄՆ-ն կոչով դիմել է իր քաղաքացիներին. ոչ մի դեպքում մի՛ ճանապարհորդեք Իրան

ԱՄՆ Պետդեպարտամենտը կոչ է արել ԱՄՆ քաղաքացիներին զերծ մնալ Իրան այցելելուց։ Համապատասխան հայտարարությունը տեղադրվել է Պետդեպարտամենտի իրանալեզու էջում՝ «X» սոցիալական ցանցում։ Հայտարարության մեջ հիշեցվում է, որ Միացյալ Նահանգները Թեհրանում դեսպանատուն չունի, մինչդեռ ամերիկացի քաղաքացիները Իրանում բախվում են լուրջ ռիսկերի, այդ թվում՝ ահաբեկչության, անկարգությունների, առևանգումների և անարդար կալանավորումների։ «Ձեր անվտանգության համար ոչ մի դեպքում մի՛ ճանապարհորդեք … Read more

Aurora News | Լուկաշենկոն՝ Մադուրոյի առևանգման մասին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի առևանգումը պայմանավորված է եղել դավաճանության և գաղտնի համաձայնության հետ, հաղորդում է Belta-ն։ «Ես ուզում եմ, որ դուք հասկանաք. ամեն ինչ կար։ Պայմանավորվածությունը, վճարված գումարը, այդ թվում՝ Վենեսուելայի բնակիչներին։ Ե՛վ զինվորականներին, և՛ քաղաքացիական անձանց։ Կար գաղտնի համաձայնություն, և՛ դավաճանություն։ Ամեն ինչ կար»,- նշել է նա։ Լուկաշենկոն … Read more

Ընթրիք, որը վճռեց Կանսելուի ճակատագիրը. ի՞նչ պայմանավորվածություն ձեռք բերվեց Դուբայում

Ժոաո Կանսելուի վերադարձը «Բարսելոնա» անհավանական էր թվում շատերի համար, սակայն իրավիճակը կտրուկ փոխվեց Ամանորից առաջ Դուբայում կայացած հանդիպման արդյունքում։ Ինչպես հայտնում է AS-ը, պորտուգալացու տեղափոխությունը կատալոնական ակումբ միանշանակ չի ընդունվել ակումբի մարզական ղեկավարության կողմից, սակայն նախագահ Ժոան Լապորտայի և ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշի հանդիպումը վճռորոշ դարձավ։ Կանսելուի վարձակալությունը Միլանի «Ինտեր» գրեթե ավարտված գործարք էր։ Սակայն … Read more

Իրազեկումների և վարչարարության արդյունքում վարորդները ժամանակին փոխարինել են անվադողերը. ՆԳՆ

ՀՀ ներքին գործերի նախարարությունը ամփոփել է տոնական օրերին իրականացված ուժեղացված ծառայության արդյունքները՝ նշելով, որ վարորդները հիմնականում դրսևորել են…