Aurora News | ԱՄՆ-ն կոչով դիմել է իր քաղաքացիներին. ոչ մի դեպքում մի՛ ճանապարհորդեք Իրան

ԱՄՆ Պետդեպարտամենտը կոչ է արել ԱՄՆ քաղաքացիներին զերծ մնալ Իրան այցելելուց։ Համապատասխան հայտարարությունը տեղադրվել է Պետդեպարտամենտի իրանալեզու էջում՝ «X» սոցիալական ցանցում։

Հայտարարության մեջ հիշեցվում է, որ Միացյալ Նահանգները Թեհրանում դեսպանատուն չունի, մինչդեռ ամերիկացի քաղաքացիները Իրանում բախվում են լուրջ ռիսկերի, այդ թվում՝ ահաբեկչության, անկարգությունների, առևանգումների և անարդար կալանավորումների։

«Ձեր անվտանգության համար ոչ մի դեպքում մի՛ ճանապարհորդեք Իրան», – ասվում է Պետդեպարտամենտի նախազգուշացման մեջ։

Leave a Comment