Լուսանը՝ ձյունաճերմակ անտառում․ ֆոտոթակարդը ֆիքսել է լուսանին Խոսրովի արգելոցում (ՖՈՏՈ)
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը լուսանի լուսանկար է հրապարակել․ ՖՈՏՈ ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ «Խոսրովի անտառ» պետական արգելոցը լուսանի լուսանկար է հրապարակել։ Արգելոցի Facebook–յան էջում նշվում է, որ լուսանը Հայաստանում մեծությամբ երկրորդ կատվազգին է ։ Բնակվում է հիմնականում անտառներում, անտառամերձ ժայռոտ տարածքներում: