ՀՀՖ-ն արձագանքել է հրաձգության Ադրբեջանի հավաքականի՝ Երևան չժամանելու մասին լուրերին

Հայաստանի հրաձգության ֆեդերացիան հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Ադրբեջանի հավաքականի մասնակցությանը Երևանում փետրվարի 27-ից մարտի 5-ին կայանալիք Եվրոպայի առաջնությանը։

«Լրատվամիջոցներում շրջանառվում է տեղեկություն այն մասին, թե Ադրբեջանի հավաքականը չի մասնակցի հրաձգության Եվրոպայի առաջնությանը, որը կանցկացվի Երևանում փետրվարի 27-ից մարտի 5-ը։

Տեղեկացնում ենք, որ այս պահի դրությամբ Ադրբեջանի կողմից դեռևս որևէ պաշտոնական դիրքորոշում չի ներկայացվել՝ առաջնությանը մասնակցելու կամ չմասնակցելու վերաբերյալ։

Խնդրում ենք հետևել միայն Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի կողմից հրապարակվող պաշտոնական տեղեկատվությանը»,- նշված է հայտարարության մեջ։

Ավելի վաղ հրաձգության Ադրբեջանի հավաքականի գլխավոր մարզիչ Իրադա Աշումովան հայտարարել էր, որ ադրբեջանցի մարզիկները չեն մասնակցի Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը։

Leave a Comment