Կոկորդիլոսին վիրահատելու համար անհրաժեշտ է եղել 11 աշխատակցի օգնություն

Ավստրալիայի Սոմերսբի քաղաքի սողունների զբոսայգու ամենահզոր բնակիչը՝ Էլվիս կոկորդիլոսը լուրջ առողջական խնդիր է ունեցել: 4,80 մետր երկարությամբ կոկորդիլոսը ծնոտի վարակ է ունեցել, որի բուժման բացակայության դեպքում նրան սպառնացել է ընդհուպ մինչև անկում: Կենդանուն օգնելու համար անհրաժեշտ են եղել 11 մասնագետ՝ զբոսայգու աշխատակիցներ և անասնաբույժներ: Ինչպես հայտնել են զբոսայգու ղեկավարությունից, սա եղել է իրենց պրակտիկայում ամենավտանգավոր … Read more

Aurora News | Մադուրոյին կարող են մահապատժի ենթարկել․ ԶԼՄ

Եթե ամերիկյան դատարանը Մադուրոյին մեղավոր ճանաչի առաջադրված չորս կետերով, ապա նրան կարող է պատժի առավելագույն չափը սպառնալ։ Այս մասին հայտնում է New York Post պահպանողական պարբերականը: Ինչպես հաղորդում է DW-ն, Մադուրոն մեղադրվում է վերահսկվող նյութերի մասին օրենքը խախտելու մեջ՝ «շարունակական հանցավոր գործունեության» շրջանակներում: Միևնույն ժամանակ, պարբերականը նշում է, որ թմրանյութերի հետ կապված հանցագործությունների համար մահապատժի … Read more

ԵՄ-ն կոչ է անում ապահովել Վենեսուելայում ժողովրդավարության խաղաղ անցում՝ հարգելով երկրի ինքնիշխանությունը

Եվրամիությունը հանդես է եկել Վենեսուելայում ժողովրդավարության խաղաղ անցման օգտին՝ ընդգծելով, որ այդ գործընթացը պետք է իրականացնեն հենց վենեսուելացիները՝ երկրի ինքնիշխանության լիակատար հարգմամբ։ Այդ մասին հայտնում է DW-ն՝ ներկայացնելով Եվրամիության պաշտոնական դիրքորոշումն այդ հարցում: Ըստ պարբերականի, հայտարարությունից հետևում է, որ Եվրամիության տեսանկյունից «Նիկոլաս Մադուրոն չունի ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահի լեգիտիմությունը»: Միաժամանակ ԵՄ-ն հանդես է գալիս Վենեսուելայում … Read more

Դավիթ Բաբայանի ազատազրկումն անհամատեղելի է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի և Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի՝ Ադրբեջանի պարտավորությունների հետ. պահանջագիր

Պահանջագիր ՄԱԿ–ի աշխատանքային խմբին Արցախի նախկին արտգործնախարարի ազատ արձակման հարցով «Ամերիկացիներն Արցախի համար» կազմակերպությունը ներկայացրել է պահանջագիր ՄԱԿ-ի կամայական կալանքի հարցերով աշխատանքային խումբ՝ խնդրելով Արցախի հանրապետության նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի ազատ արձակումը, ով ներկայումս պահվում է Ադրբեջանի Բաքու քաղաքի չհայտարարված կալանավայրում: Այս պահանջագիրը հաջորդում է 2025 թվականի նոյեմբերի 14-ին Ադրբեջանի դատախազների հայտարարությանը, ըստ որի նրանք … Read more

Թող այս Սուրբ Ծնունդը լինի ոչ միայն մոմի լույս, այլ որոշում՝ կանգ առնել, ընդունել ճշմարտությունը և վերադառնալ. Միքայել Մինասյան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Աստված միշտ է եղել մեզ հետ՝ մեզանում, մեր ներսում։ Քրիստոսի գալուստից առաջ Աստծո հետ հարաբերությունների լեզուն հաճախ ընկալվում էր խստության ու դատաստանի լեզվով։ Հին Կտակարանում բազմիցս տեսնում ենք արդարության պահանջկոտ չափումը, երբ մեղքը հետևանք է բերում անմիջական ու խիստ կերպով։ Բայց ամեն ինչ … Read more

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 679 դեպք, որից 211-ը՝ արտակարգ

2025թ․ դեկտեմբերի 29-ից 2026թ․ հունվարի 4-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 679 դեպք, որից 211-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 78, մերկասառույցի՝ 58, պայթյունի, քարաթափման, դիակի հայտնաբերման, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 1-ական, ուժեղ քամու, զինամթերքի հայտնաբերման՝ 2-ական, առատ ձյան՝ 13, ձնաբքի՝ 4, կեղծ ահազանգի՝ 7, թունավորման՝ 14, ինքնասպանության փորձի՝ 6, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 37, ինչպես նաև՝ … Read more

Թող Սուրբ Ծնունդը լինի ոչ միայն մոմի լույս, այլ որոշում՝ կանգ առնել, ընդունել ճշմարտությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 5, 24News Աստված միշտ է եղել մեզ հետ՝ մեզանում, մեր ներսում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։ «Քրիստոսի գալուստից առաջ Աստծո հետ հարաբերությունների լեզուն հաճախ ընկալվում էր խստության ու դատաստանի լեզվով։ Հին Կտակարանում բազմիցս տեսնում ենք արդարության պահանջկոտ չափումը, երբ մեղքը հետևանք է բերում անմիջական ու … Read more