Ռուսաստանն աջակցում է Վենեսուելայի նոր նախագահին

Աջակցում ենք Վենեսուելայի լիազոր նախագահ Դելսի Ռոդրիգեսին և ազգային շահերի պաշտպանությանն ուղղված իշխանությունների ջանքերին. հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ից «Ռուսաստանը հետևողականորեն հանդես է գալիս ստեղծված իրավիճակի դեէսկալացիայի և առկա ցանկացած խնդրի լուծման օգտին՝ կառուցողական երկխոսության և միջազգային իրավական նորմերի, առաջին հերթին ՝ ՄԱԿ-ի կանոնադրությունը հարգելու միջոցով»,-ասված է հայտարարությունում։

Վարչապետը Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցում ներկա է եղել Սուրբծննդյան հոգևոր երաժշտության փառատոնին

Միջոցառումը, որին մասնակցել են Թալինի երաժշտական դպրոցի երգչախումբը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, անցկացվել է Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցում: Փառատոնի նպատակն է նպաստել ազգային հոգևոր և մշակութային արժեքների պահպանմանն ու տարածմանը: Վարչապետը շրջել է նաև եկեղեցու հարակից տարածքում բացված տաղավարներով, որտեղ ներկայացվել են Արագածոտնի մարզի արտադրանքն ու ավանդական ուտեստները:

Հալեպում շարունակվում են բախումները • ԿԵՆՏՐՈՆ.am • Նորություններ և լուրեր Հայաստանից և Արցախից

«Գանձասար» պարբերականը հայտնում է. «ՀԱԼԷՊԻ ՄԷՋ ԲԱԽՈՒՄՆԵՐԸ ԿԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԻՆՀալէպի մէջ այսօր միջօրէին ծայր առած բախումները՝ սուրիական ժողովրդավարական ուժերու ներքին ապահովական խումբերուն եւ սուրիական բանակին միջեւ, կը շարունակուին։ Նոր Գիւղ, Շէյխ Թահա, Ճալաա, Աշրաֆիէ, Շէյխ Մագսուտ, Վիլլաներ, Սուլէյմանիէ շրջաններուն մէջ կը լսուին ռմբակոծումի եւ հրաձգութեան ձայներ, փամփուշտներ կ՚իյնան բնակելի շէնքերու արտաքին ճակատներու վրայ։Հալէպի նահանգապետը կոչ ուղղեց … Read more

Վերջապես փորձում ենք պետություն լինել. Բաբաջանյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

2025-ը լի էր քաղաքական իրադարձություններով։ Radar Armenia-ի հետ զրույցում «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ընդգծեց, որ տարեսկզբին ունեցել ենք շատ կարևոր ձեռքբերում՝ հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության կանոնադրությունն է ստորագրվել հունվարի 14-ին․ «Բայդենի ադմինիստրացիայի կարևոր քայլը, որը մեզ համար ուղենշային և ֆունդամենտալ նշանակություն ունեցավ»: Արման Բաբաջանյանի խոսքով՝ օգոստոսի 8-ի կարևորագույն իրադարձությունը Հայաստանի համար տևական նշանակություն է … Read more

Չարը մերժելու աղոթք՝ Մայր տաճարում. Վեհափառն ու ժողովուրդը միասնական են – 5tv

«Մեր սուրբ եկեղեցին շարունակում է ենթարկվել բռնաճնշումների», – Էջմիածնի Մայր տաճարում սուրբծննդյան պատարագի ժամանակ հայտարարել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը:  Նրա խոսքով՝  այս իրավիճակը լուրջ հարված է մեր ազգի ու պետության հեղինակությանը և խորը վերք՝ հասցված հավատացյալներին: Վեհափառը դարձյալ չի կամեցել ուղիղ ու համարժեք պատասխան տալ իր անունը բոլոր հարթակներից հոլովող Փաշինյանին: 

Ինչ արժեն Աննա Հակոբյանի այսօրվա կրած զարդերը՝ պարզել է News.am-ը

Սուրբծննդյան պատարագին Նիկոլ Փաշինյանի հետ եկեղեցի էր եկել նաև նրա կինը՝ Աննա Հակոբյանը, որը բավականին հետաքրքիր հանդերձանքով էր ու առանձնահատուկ զարդերով։  NEWS.am–ը փորձեց պարզել, թե ինչ արժեն Աննա Հակոբյանի կրած զարդերը։ Հակոբյանը իտալական «Casato» բրենդի  «Aphrodite» հավաքածուի զարդերն է կրում։ Ուսումնասիրելով համացանցում եղած տվյալները, պարզեցինք, որ ականջօղերի արժեքը շուրջ 2,5 մլն դրամ է, վզնոցինը՝ 3,5 … Read more

Հունվարի 7-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Էրեբունի վարչական շրջան՝ 10:00-16:00 Մ.Խորենացի փողոց 30 շենք, Խորենացու փողոց 2 նրբանցքի առանձնատներ, Տիգրան Մեծի պողոտա 18, 24 շենքեր և ոչ բնակիչ-բաժանորդներ, Արարատի մարզի՝ 11:00-12:30 Ոստան գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տավուշի … Read more

🎥 Ջոկովիչը Յամալին խնդրել է լուսանկարվել իր որդու հետ — Armsport.am

​«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը «Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալին իսպաներենով խնդրել է լուսանկարվել իր որդու՝ Ստեֆանի հետ։ ​Mozzart Sport-ը սոցիալական ցանցերում հրապարակել է մարզիկների հանդիպման կադրերը։ Տեսանյութում լսվում է նրանց երկխոսությունը. ​Ջոկովիչ — Կարո՞ղ ես լուսանկարվել որդուս հետ։ Յամալ — Այո։ Ջոկովիչ — Նա քեզ շատ է սիրում… Ստեֆան, մոտ … Read more

Թրամփը համոզված է, որ ամերիկյան բանակը անպարտելի է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համոզված է, որ ամերիկյան բանակը անպարտելի է, և «սա քննարկման առարկա չէ»։ «Ոչ ոք չի կարող մեզ հաղթել, ոչ ոք։ Մենք հակամարտություն չենք ուզում։ Մենք չենք ուզում բանավիճել», – ասել է Թրամփը՝ դիմելով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանրապետական ​​​​օրենսդիրներին։ Թրամփը նշել է, որ Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու ԱՄՆ գործողությունը ևս մեկ … Read more