«Մեր սուրբ եկեղեցին շարունակում է ենթարկվել բռնաճնշումների», – Էջմիածնի Մայր տաճարում սուրբծննդյան պատարագի ժամանակ հայտարարել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը:
Նրա խոսքով՝ այս իրավիճակը լուրջ հարված է մեր ազգի ու պետության հեղինակությանը և խորը վերք՝ հասցված հավատացյալներին: Վեհափառը դարձյալ չի կամեցել ուղիղ ու համարժեք պատասխան տալ իր անունը բոլոր հարթակներից հոլովող Փաշինյանին: