Հունվարի 12-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական կենտրոն՝ 11։00-17։00 Կողբացի փողոց 67 շենք, Մաշտոցի պողոտա 38, 40, 40ա շենքեր, Խորենացի փողոց 24ա, 26 շենքեր, Խորենացի 1-ին փակուղու 1, 10, 19, 33, 56 առանձնատներ, Երևանի Աջափնյակ վարչական կենտրոն՝ 10:00-16:00 … Read more

Պետական մեղադրողի էքստազից ու նիստը նախագահողի բացակա հայացքից պարզ էր, որ տղաների կալանքի ժամկետը երկարաձգվելու է․ Նաիրա Զոհրաբյան

Ավանի դատարանում էի։ Լսում էի մեղադրող դատախազի կիսագրգիռ ճառը, թե ինչպիսի «վտանգավոր հանցագործներ» են Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանն ու նրանց ոչ մի պարագայում չի կարելի բերդից բաց թողնել։ Հիշեցի դոկումենտալ կադրերը, երբ Լի Խարվիին մեղադրում էին Քենեդուն, իսկ Մարկ Չեպմենին՝ Լենոնին սպանելու մեջ ու անգամ նշյալ մեղադրողները էդքան էմոցիոնալ-քրտնախաշ չէին, որքան … Read more

Aurora News | Մեր մոտեցումն ահաբեկիչների նկատմամբ կլինի զսպող. ցուցարարներին սպառնում է մահապատիժ. Թեհրանի դատախազ

Իրանում անկարգությունների և ջարդերի մասնակիցները կարող են մահապատժի ենթարկվել։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Թեհրանի դատախազը: «Մեր մոտեցումը ահաբեկիչների նկատմամբ կլինի զսպող, և նրանց համար պատիժը կլինի պետության դեմ պատերազմ (մահապատիժը՝ ըստ Իրանի օրենսդրության)», – ասել է Թեհրանի դատախազը։ Հավելենք՝ Իրանում բողոքի ցույցերը սկսվել են 2025 թվականի դեկտեմբերի վերջին՝ տեղական արժույթի՝ իրանական ռիալի արժեզրկման պատճառով։ … Read more

AntiFake.am-ի հայտարարությունը Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքը երեք ամսով երկարացնելու և Սամսոնյանի կողմից հայտարարված անժամկետ հացադուլի առնչությամբ

Դատարանի կողմից Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքի ևս երեք ամսով երկարաձգումը իրավական չէ, քաղաքական է և ծայրահեղ վտանգավոր Հայաստանի համար։ Այս որոշմամբ դատավոր Մանվել Շահվերդյանը ոչ թե իրականացրեց արդարադատություն, այլ դարձավ քաղաքական կամքի գործիք՝ խոսքի ազատության դեմ շարունակվող արշավում։ «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ և վարողներ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը կալանավորված են ոչ թե հանրային … Read more

«Ա՛-րո՛ւս-յա՛կ, մատորիկայիդ վրա աշխատիր, կարող է համամասնական ցանկից դուրս թռնես». Արեգ Սավգուլյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Պատմաբան Արեգ Սավգուլյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՔՊ օրենսդիր քրմուհիներից Արուսյակ Ջուլհակյանը, որը զօծվել է 2018 թվականին, այսօր քամահրական և քաղքենիական ստատուս է գրել արցախցիների և «Արևմտյան Հայաստան» կազմակերպության նախագահի հասցեին։      Ա՛-րո՛ւս-յա՛կ, երկար տարիներ մաքառել ես միջազգային կառույցներում, զբաղվել փորձանքագիտական բեղմնավոր գործունեությամբ և կտրվել ես քո ազգային արմատներից։ Չէ՞ որ դու ջուլհակի թոռ ես, ի դեպ, … Read more

Սռնվազն 62 զոհ, հազարավոր ձերբակալվածներ. Իրանում բողոքի ցույցերը շարունակվում են

Իրանում շարունակվող զանգվածային բողոքի ցույցերը օր օրի ավելի լարված բնույթ են ստանում։ Տնտեսական ճգնաժամի, արժույթի կտրուկ արժեզրկման և կյանքի թանկացման դեմ սկսված ցույցերը վերածվել են իշխանության դեմ ուղղված ամենախոշոր ալիքներից մեկի վերջին տարիներին։ Բախումների և ուժայինների գործողությունների հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 62-ի, իսկ ձերբակալվածների թիվը՝ ավելի քան 2300-ի։ Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի … Read more

Եկեղեցու բարենորոգման շարժումը նոր միացողներ ունի. աջակցություն վարչապետի և եպիսկոպոսների նախաձեռնությանը

Ռաֆայել Պետրոսյանը (նախկին՝ Հայր Վազգեն աբեղա), Ռազմիկ սարկավագ Պետրոսյանը, Ռուբեն սարկավագ Պետրոսյանը միանում են ՀԱԵ Բարենորոգման հայտարարությանը։ Ողջունում ենք Հայաստանի Հանրապետության վարչապետի և տասը եպիսկոպոսների կողմից ընդունված՝ Հայաստանի Առաքելական Սուրբ Եկեղեցու բարեկարգման վերաբերյալ հայտարարությունը, աջակցում ենք այդ նախաձեռնությանը և միանում ենք բարենորոգման հայտարարությանը։ ,

Նարե՜կ, խնդրում եմ՝ դադարեցրու հացադուլը. Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Նարե՜կ, խնդրում եմ՝ դադարեցրու հացադուլը Դատարանի որոշմամբ ևս երեք ամսով երկարացվեց Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքը։ Դա ոչ թե իրավական անհրաժեշտության, այլ իշխանության քաղաքական պատվերի հերթական դրսևորումն է։Երբ արդարադատությունը դառնում է ձևականություն, իսկ դատարանը՝ իշխանական ճնշման գործիք, կալանքը վերածվում է պատժի՝ առանց դատավճռի։ Դատարանի այսօրվա որոշումից … Read more

«Քաղաքական ուժերի առաջարկած օրակարգերը սպասվող զարգացումներին համարժեք արձագանքելու պոտենցիալ չունեն». Արման Մելիքյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բացի ՔՊ-ից, Հայաստանի առավել ազդեցիկ հին ու նոր քաղաքական ուժերի կողմից առաջարկվող օրակարգերը, ցավոք, սպասվող զարգացումներին համարժեք արձագանքելու, էլ չասած՝ դրանց բացասական ռազմաքաղաքական, տնտեսական ու հոգեբանական ազդեցությունները կանխատեսելու և չեզոքացնելու պոտենցիալ չեն դրսևորում: Համենայնդեպս, ես այդ պոտենցիալը չեմ տեսնում: ՔՊ-ի տարբերությունն այն է, որ այժմ ՀՀ իշխող … Read more

Քահանայից դասը մեծ ճնշման տակ է, չպետք է մնան «տիրադավի առաջնորդության» ներքո․ քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 9, 24News Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրել է․ «Մենք հիմա 10 տիրադավների «զորությունն» ենք տեսնում։ Դա է իրենց «կշիռը»։ 10 արքեպիսկոպոսի ու եպիսկոպոսի համատեղ ջանքերի արդյունքն են այդ մի քանի քահանան, որ այսօր հայտարարություն տարածեցին։ Չեմ բացառում, որ մի քանի հոգու էլ կգտնեն։ Դա է տիրադավ թեմակալների (տարատեսակ շանտաժիստներին դեռ մի կողմ եմ դնում) … Read more