Պատմաբան Արեգ Սավգուլյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՔՊ օրենսդիր քրմուհիներից Արուսյակ Ջուլհակյանը, որը զօծվել է 2018 թվականին, այսօր քամահրական և քաղքենիական ստատուս է գրել արցախցիների և «Արևմտյան Հայաստան» կազմակերպության նախագահի հասցեին։
Ա՛-րո՛ւս-յա՛կ, երկար տարիներ մաքառել ես միջազգային կառույցներում, զբաղվել փորձանքագիտական բեղմնավոր գործունեությամբ և կտրվել ես քո ազգային արմատներից։ Չէ՞ որ դու ջուլհակի թոռ ես, ի դեպ, այդ արհեստը բավականին տարածված է եղել և՛ Արևմտյան Հայաստանում, և՛ Արցախում, և դու էլ արմատներով հաստատ ո՛չ Մարսից ես, ո՛չ էլ Յուպիտերից։
Հիմա կպնում ես Արցախի նախագահին «սրանք», «ղարաբաղցի», վերջում էլ «ուղղանկյուն սրտիկներ» ես ուղարկում Արևմտյան Հայաստանի ղեկավարին որ ի՞նչ։ Բա քեզ սազե՞ց։ Չէ՞ որ դու րաբունի ես և փողոցից չես եկել կոլեգաներիցդ շատերի նման։ Դու նաև կարող ես մտավորական համարվել ինչ որ տեղ, բայց դե ինչ որ։
Հ.Գ. Իդեպ մատորիկայիդ վրա աշխատիր քեզ մոտ իրոք սրտիկները լավ չեն ստացվում, կարող է համամասնական ցանկից դուրս թռնես»: