Aurora News | Մեր մոտեցումն ահաբեկիչների նկատմամբ կլինի զսպող. ցուցարարներին սպառնում է մահապատիժ. Թեհրանի դատախազ

Իրանում անկարգությունների և ջարդերի մասնակիցները կարող են մահապատժի ենթարկվել։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Թեհրանի դատախազը:

«Մեր մոտեցումը ահաբեկիչների նկատմամբ կլինի զսպող, և նրանց համար պատիժը կլինի պետության դեմ պատերազմ (մահապատիժը՝ ըստ Իրանի օրենսդրության)», – ասել է Թեհրանի դատախազը։

Հավելենք՝ Իրանում բողոքի ցույցերը սկսվել են 2025 թվականի դեկտեմբերի վերջին՝ տեղական արժույթի՝ իրանական ռիալի արժեզրկման պատճառով։ Ներկա պահին Իրանում զանգվածային անկարգություններն ու բողոքի ցույցերը շարունակվում են: 

Leave a Comment