Օդի ջերմաստիճանը հունվարի 6-9-ի ցերեկը կբարձրանա

Հանրապետության տարածքում հունվարի 6-ի ցերեկը, 7-8-ը, 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 9-ի ուշ երեկոյան և 10-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Այս մասին հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 6-9-ի ցերեկը կբարձրանա 3-5, հունվարի 7-10-ի գիշերը՝ 16-20, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 4-6 աստիճանով։ Երևան … Read more

Տեսանյութ․Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում էՀիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածհայտնության տոնը

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցիներում մատուցվել է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի Սուրբ Պատարագ։  Հայտնի է, որ Քրիստոսի Ծննդյան օրվա մասին որևէ ստույգ տեղեկություն չկա, և ոչ էլ այդ մասին գրված է Ավետարանում։ Հարկ է նշել, սակայն, որ բոլոր քրիստոնեական Եկեղեցիները մինչև չորրորդ դարը Քրիստոսի Ծնունդը նշել են հունվարի 6-­ին։ Ըստ հռոմեակաթոլիկ աղբյուրների՝ … Read more

«Սուրբ եկեղեցին իր բարեպաշտ ժողովրդով ամուր ու անսասան է». Ամենայն հայոց կաթողիկոսի պատգամը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը պատգամ է հղել Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով։ Այն ներկայացնում ենք ստորև. «Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն։ «Խավարի մեջ նստած ժողովուրդը մեծ լույս տեսավ. և լույս ծագեց նրանց վրա, որ նստում էին մահվան երկրի և ստվերների մեջ» (Մատթ. 4.16): Սիրելի հավատավոր ժողովուրդ, … Read more

«ՀԱՍԵ-ն պետք է ազատենք հերձվածից». Նիկոլ Փաշինյան

«Ցավոք, եկեղեցու փաստացի պետն ու իր վերնախավը, ըստ էության, պետք է արձանագրենք, որ աղանդավորական տրամաբանության մեջ են, հերձվածի մեջ են: Սա նշանակում է, որ ՀԱՍԵ-ն պետք է ազատենք հերձվածից: Եկեղեցին պետք է վերադարձնենք ժողովրդին»,- Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցու բակում ելույթի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ եկեղեցին ժողովրդի համար է, սակայն, ցավոք, … Read more

ՀԱԵ-ն` որպես նախընտրական քարոզի գործիք

06.01.2026 | 14:29 Հավատքը անձնական է, նույնիսկ՝ ավելի անձնական, քան մնացած բոլոր անձնական համարվող երևույթները, ուստի, որպես հանրահռչակման միջոց, հիմքում անթույլատրելի է: Այն, ինչ անում է այսօր ՀՀ դրածո իշխանությունը, սրբապղծություն է` իր բոլոր դրսեվորումներով. պատարագների ցուցադրական հրավեր-մասնակցությունը, ուղիղ իմաստով, Աստծուն ծաղրող թատրոն է, իրենց հավատացյալ լինելը` լկտի ու լպիրշ սուտ է (իրենք սատանայի և արևմտյան պոռնկաբարո … Read more

ՔՊ-ականների քայլերթը, ուղղությունը՝ Սուրբ Աննա եկեղեցի․ ովքե՞ր կան շարքում

The post ՔՊ-ականների քայլերթը, ուղղությունը՝ Սուրբ Աննա եկեղեցի․ ովքե՞ր կան շարքում appeared first on Tribune.am.

Հայաստանը ռուսական շոկոլադի խոշորագույն ներկրողների հնգյակում է – Armenia Today

2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների արդյունքներով՝ Հայաստանը Ռուսաստանի շոկոլադի հինգ խոշորագույն ներմուծողների շարքում է՝ ձեռք բերելով արտադրանք 28,5 միլիոն դոլարի չափով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Գործակալության հաշվարկների համաձայն, որոնք կատարվել են բաց տվյալների և ՄԱԿ-ի Comtrade հարթակի հիման վրա, Հայաստանը նախորդ տարվա ինն ամսվա ընթացքում եզրափակել է ռուսական շոկոլադի խոշորագույն գնորդների առաջին հնգյակը։ Ներմուծման ծավալներով առաջատարը … Read more