Հայաստանը ռուսական շոկոլադի խոշորագույն ներկրողների հնգյակում է – Armenia Today

2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների արդյունքներով՝ Հայաստանը Ռուսաստանի շոկոլադի հինգ խոշորագույն ներմուծողների շարքում է՝ ձեռք բերելով արտադրանք 28,5 միլիոն դոլարի չափով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Գործակալության հաշվարկների համաձայն, որոնք կատարվել են բաց տվյալների և ՄԱԿ-ի Comtrade հարթակի հիման վրա, Հայաստանը նախորդ տարվա ինն ամսվա ընթացքում եզրափակել է ռուսական շոկոլադի խոշորագույն գնորդների առաջին հնգյակը։

Ներմուծման ծավալներով առաջատարը դարձել է Ղազախստանը, որը գնել է շոկոլադային արտադրանք 192 միլիոն դոլարի չափով։ Երկրորդ տեղում է Բելառուսը՝ 123 միլիոն դոլար ցուցանիշով և երրորդում Ուզբեկստանը՝ ավելի քան 68 միլիոն դոլար։ Հնգյակում է ընդգրկվել նաև Ադրբեջանը, որը ներմուծել է շոկոլադ 48 միլիոն դոլարի չափով։

Leave a Comment