Սոցցանցերում միլիոնավոր հետևորդներ ունեցող բլոգերներն անդրադարձել են Քրիստոսի արձանի կառուցմանը (Տեսանյութ)

Հայաստանում կյանքի է կոչվում հավատքի հետ կապված ամենահամարձակ նախագծերից մեկը, որ երբևէ տեսել է ժամանակակից աշխարհը։ Սա թրենդների, զբոսաշրջության կամ քաղաքականության մասին չէ։ Սա ինքնության մասին է։  Սոցցանցերում միլիոնավոր հետևորդներ ունեցող բլոգերներն անդրադարձել են Քրիստոսի արձանի կառուցմանը՝ ընդգծելով դրա խորհուրդը և նշանակությունը։

Փաշինյանը տեղյակ չէ, որ տիրադավներից մեկը Վիրահայոց թեմում դոմփել է քահանաներից մեկի կնոջը

Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ընթացքում լրագրողներից մեկը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ հարց տալիս կարո՞ղ է օգտագործել «դոմփել» բառը, Նիկոլ Փաշինյանը դրական պատասխան տվեց։ Լրագրողը հարցրեց՝ տեղյա՞կ է, որ իրեն միացած տիրադավ Վազգեն Միրզախանյանը, երբ Վիրահայոց թեմի առաջնորդն էր, սեռական ինտիմ կապի մեջ է եղել քահանաներից մեկի կնոջ հետ։ «Կամ, ինչպես Դուք եք ասում, դոմփել է քահանայի … Read more

Կառավարությունը հաստատել է Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը

Այսօր տեղի է ունեցել Կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հաստատվել է Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը: «Ըստ այդմ՝ առաջարկվում է սահմանել «Իրական Հայաստանի» տնտեսական նոր պարադիգմի գաղափարական հիմքերը՝ ամրագրելով պետության դերը որպես մարդակենտրոն, բայց միաժամանակ անվտանգությանը, դիմակայունությանը և ինստիտուցիոնալ ամրապնդմանը ծառայող համակարգի։ Իրավական ակտի ընդունմամբ առաջարկվում … Read more

Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է. փաստաբան

Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի և նրա ընկերոջ սպանության գործով նախաքննությունն ավարտվել է․ ABC Media-ին հայտնել է գործով անցնող Նարեկ Օհանյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը։ Այլ մանրամասներ փաստաբանին չեն հայտնել։ Նախաքննության ավարտի մասին Հովհաննիսյանին հայտնել են այսօր։ Հիշեցնենք, որ անցյալ տարվա սեպտեմբերին Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ էին հնչել, ինչի հետևանքով մահացել են … Read more

Գրիպով և սուր շնչառական այլ վարակներով պայմանավորված հիվանդացությունը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է 2,3 անգամ. ԱՆ

8 Հունվար, 2026 13:15 Հայաստան 2026 թվականի 1-ին շաբաթվա ընթացքում հանրապետության ամբողջ տարածքում արձանագրվել է գրիպով և սուր շնչառական այլ վարակներով (ՍՇՎ) պայմանավորված հիվանդացության ցածր ակտիվություն։ Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից: Հիվանդացությունը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է 2,3 անգամ: Բժշկական կազմակերպություններում գրիպով և այլ ՍՇՎ-ով հոսպիտալացումները նախորդ շաբաթվա … Read more

Հաստատվել են 2026 թվականի միասնական քննությունների առաջին փուլի օրերը – 5tv

Հաստատվել են 2026 թվականի միասնական քննությունների առաջին փուլի օրերը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից: Համաձայն հրամանի` միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը. – Հունվարի 24՝ «Հայոց լեզու և հայ գրականություն» – Հունվարի 25՝ «Ֆիզիկա», «Ռուսաց լեզու» – Հունվարի 31՝ «Օտար լեզուներ» – Փետրվարի 1՝ «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» – Փետրվարի 7՝ «Մաթեմատիկա» – Փետրվարի … Read more

«Ընդմիշտ գնում եմ»․ Անետ Աղաբեկյանը արտագաղթու՞մ է երկրից

Վերջին տարիներին երգչուհի Անետ Աղաբեկյանը մեկը մյուսի հետևից նոր երգեր ու տեսահոլովակներ է թողարկում, հանդես է գալիս դուետներով, ներկայանում է տարբեր համերգային ծրագրերով։ Թվում է, թե նման բուռն ստեղծագործական կյանքից հետո Անետը պետք է որ ապահոված լիներ իր տեղը հայկական շոուբիզնեսում ու նման ընթացքով շարունակել ներկայանալ լսարանին։ Բայց երգչուհու վերջին հրապարակումը, կարխես, եկել է հերքելու … Read more

Վրաստանը տարանցման վճար կգանձի Ադրբեջանից Հայաստան նավթամթերքների երկրորդ մատակարարման համար

«Мега Трейд» ընկերության տնօրեն Կարեն Այրիյանը հայտնել է, որ Ադրբեջանից Հայաստան նավթամթերքների երկրորդ մատակարարման ընթացքում Վրաստանը կգանձի տարանցման վճար։ Այս անգամ ներմուծվելու է ոչ միայն Premium դասի, այլև Regular բենզին։ Այրիյանի խոսքով՝ սահմանված վճարը էական ազդեցություն չի ունենա վառելիքի վերջնական գնի վրա, քանի որ գները առավելապես կախված են փոխարժեքների տատանումներից և համաշխարհային շուկայի իրավիճակից։ Մատակարարումների … Read more

Իրանն ԱՄՆ–ի և Իսրայելի հետ պատերազմ չի ուզում, բայց պատրաստ է դրան. Արաղչի

https://arm.sputniknews.ru/20260108/irann-amn-i-ev-israjeli-het-paterazm-chi-uzum-bajc-patrast-e-dran-araghchi-97578267.html Իրանն ԱՄՆ–ի և Իսրայելի հետ պատերազմ չի ուզում, բայց պատրաստ է դրան. Արաղչի Իրանն ԱՄՆ–ի և Իսրայելի հետ պատերազմ չի ուզում, բայց պատրաստ է դրան. Արաղչի Sputnik Արմենիա Աբբաս Արաղչիի խոսքով՝ Իսրայելից Մերձավոր Արևելքի տարածաշրջանի ուղղությամբ բխող սպառնալիքները երբևէ այսքան մեծ չեն եղել։ 08.01.2026, Sputnik Արմենիա 2026-01-08T15:49+0400 2026-01-08T15:49+0400 2026-01-08T15:53+0400 իրանի իսլամական հանրապետություն ամն աբբաս … Read more

Հայաստանում ընտանիք չկա, ում Փաշինյանը սուտ չի ասել․ Մարիաննա Ղահրամանյան ·

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը Ամանորի գիշերը մի շարք բնակավայրերում հոսանքազրկումների հարցին պատասխանելիս ասաց, թե պատճառը նախորդ շրջանում ՀԷՑ-ի սեփականատերերի կողմից ներդրումային պարտավորությունները չկատարելն ու սխալ կառավարումն է։ «Այն գործընթացները, որ վերջին ամիսներին դուք տեսել եք՝ սկսած մայիսից, հենց դրա արդյունքն են, որ ՀԷՑ-ը չի կատարել իր ներդրումային պարտավորությունները և, մասնավորապես, Հայաստանի … Read more