Մարալիկ-Արթիկ խաչմերուկին ավտոմեքենա է կողաշրջվել

Հունվարի 3-ին, ժամը 17։43-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարալիկ-Արթիկ խաչմերուկին կողաշրջված ավտոմեքենա կա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճա­նապարհի 96-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել։ Փրկարարները հոսանքազրկել են … Read more

Գլոբալ խաղացողները ազդարարում են այն մասին, որ «ժամանակն է արագ լուծումների»․ Անանյան

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է․ «Վենեսուելայում տեղի ունեցած զարգացումները և Իրանի շուրջ սրվող ներքին ու արտաքին լարվածությունը մեկուսացված իրադարձություններ չեն։ Դրանք նույն գլոբալ գործընթացի տարբեր դրսևորումներն են, որի առանցքում ուժային կենտրոնների կողմից աշխարհակարգի վերաձևակերպման սցենարի գործնական իրագործումն է: Վենեսուելայի դեպքում մենք տեսնում ենք դասական «պատժիչ գործողություն»` երկարատև սանկցիաներից և քաղաքական մեկուսացումից հետո՝ անցում … Read more

Թրամփյան գործելակերպը լրջորեն հարվածել է երկու հումանիտար գիտաճյուղերի հեղինակությանը․ Գարիկ Քեռյան

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատմության մեջ կմնա, ոչ միայն չորս տարվա ընդմիջումից հետո երկրորդ անգամ Սպիտակ Տանը տիրացած Հանրապետական կուսակցության առաջնորդ, այլ նաև չկրկնվող քաղաքական վարքագծով և յուրահատուկ գործելակերպով: Այսօրվա վենեսուելական իրադարձությունները, մինչ այդ Ալյասկայում շրջադարձային գագաթնաժողովը Պուտինի հետ, նաև մյուս բոլոր արտաքին և ներքին քաղաքական քայլերը ապացուցում են, որ … Read more

Տարվա առաջին ներկայացումները Երևանի օպերայում – Armenia Today

2026 թվականի հունվարին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը կներկայացնի բալետի և օպերայի մի շարք նշանակալի ներկայացումներ՝ Չայկովսկու դասականներից մինչև Վերդիի, Բիզեի և Պուչինիի օպերաներ: Armenia Today-ը ի մի է բերել տարվա առաջին ներկայացումների ցանկը: Հունվարի 3, ժամը 18:00 – Տիգրան Մանսուրյանի «Ձյունե թագուհին» բալետը Երկու գործողությամբ բալետի պրեմիերան կկայանա դեկտեմբերի 27-ին … Read more

22:31 | «Եթե մեր դիմաց կանգնած լինի 7 գլխանի դև՝ չենք դադարելու պայքարել Արցախի, Հայաստանի ու վերադարձի մեր իրավունքի համար». Մետաքսե Հակոբյան

22:31 | «Եթե մեր դիմաց կանգնած լինի 7 գլխանի դև՝ չենք դադարելու պայքարել Արցախի, Հայաստանի ու վերադարձի մեր իրավունքի համար». Մետաքսե Հակոբյան

Պուտինի հետ շփման ընթացքից գոհ չեմ․ ԱՄՆ նախագահ

ԱՄՆ նախագահն այսօր՝ հունվարի 3-ին, Մար-ա-Լագո նստավայրում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց կա: «Չնայած դրան,- ընդգծել է ԱՄՆ նախագահը,-Ուկրաինայի հարցով Պուտինի հետ շփումների ընթացքից գոհ չեմ»։

Իմ հետևում կանգնած մարդիկ են կառավարելու Վենեսուելան․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրենք կկառավարեն Վենեսուելան այնքան ժամանակ, մինչև կունենան անվտանգ, պատշաճ և խելամիտ անցում։ «Ամերիկյան խոշոր նավթային ընկերությունները միլիարդավոր դոլարներ կծախսեն Վենեսուելայի՝ վատ վիճակում գտնվող ենթակառուցվածքները վերանորոգելու համար և միլիարդներ կաշխատեն երկրի համար»,-շեշտել է նա։ Ըստ Թրամփի՝ նա [Վենեսուելայի փոխնախագահը] պատրաստ է անել այն, ինչ կարծում են, որ անհրաժեշտ է Վենեսուելայի … Read more

Միքայել Միքայելյանը տուգանվել է «Ադրբեջան» գրառումը փակելու համար

Հայաստանի առաջատար դահուկորդ Միքայել Միքայելյանը տուգանվել է մարզահագուստի վրա «Ադրբեջան» գրառումը փակելու համար։ Այս տեղեկությունը «Նյուզ.Սպորտ»-ի հետ զրույցում հաստատել է Միքայել Միքայելյանը։ Հայաստանի հավաքականի առաջատարը տուգանվել է Իտալիայում դեկտեմբերի 31-ին անցկացված աշխարհի գավաթի խաղարկությունում մեկնարկի դուրս գալիս կպչուն ժապավենով մրցաշարի հովանավորի անունը փակելու համար: Միջադեպին անդրադարձել է նաև Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը։ … Read more