
Հայաստանի առաջատար դահուկորդ Միքայել Միքայելյանը տուգանվել է մարզահագուստի վրա «Ադրբեջան» գրառումը փակելու համար։ Այս տեղեկությունը «Նյուզ.Սպորտ»-ի հետ զրույցում հաստատել է Միքայել Միքայելյանը։
Հայաստանի հավաքականի առաջատարը տուգանվել է Իտալիայում դեկտեմբերի 31-ին անցկացված աշխարհի գավաթի խաղարկությունում մեկնարկի դուրս գալիս կպչուն ժապավենով մրցաշարի հովանավորի անունը փակելու համար:
Միջադեպին անդրադարձել է նաև Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը։
«Միքայել Միքայելյանը տուգանվել է միջազգային ֆեդերացիայի կողմից։ Սա որակազրկում չի, միայն տուգանք է։ Միջադեպի մանրամասներին հանգամանորեն կանդրադառնամ հունվարի 5-ին»,- ասել է նա:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: