Կաշառք ստանալու համար մեղադրվող ամբիոնի վարիչի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է. քրեական վարույթն ուղարկվել է դատարան

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի համապատասխան ամբիոնի վարիչը, օգտագործելով իր ծառայողական լիազորությունները, ինստիտուտի ուսանողների օգտին հովանավորչություն կատարելու համար կաշառք է ստացել նրանց ծնողներից։ Այդ մասին հայտնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված ամբիոնի վարիչը նույն ինստիտուտում սովորող ուսանողի … Read more

Թրամփի անվան հետ կապվող կրիպտոընկերությունը դիմել է ԱՄՆ բանկային լիցենզիայի համար

Դոնալդ Թրամփի հետ կապվող World Liberty Financial կրիպտոընկերությունը իր դուստր ընկերություն հանդիսացող WLTC Holdings-ի միջոցով դիմել է ազգային բանկի (national trust bank) լիցենզիա ստանալու համար։ Բանկը կենտրոնանալու է սթեյբլքոինների թողարկման և պահպանման վրա։ Նշված սթեյբլքոինների շարքում է նաև դոլարով ապահովված USD1-ը, որը թողարկվել է նախորդ տարի և այժմ ունի ավելի քան 3.3 միլիարդ դոլարի շրջանառություն։ … Read more

ԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին լքել Իրանը Հայաստանի, Թուրքիայի սահմաններով

Միացյալ Նահանգները կոչ է արել իր քաղաքացիներին Հայաստանի, Թուրքիայի կամ Թուրքմենստանի հետ ցամաքային սահմաններով լքել Իրանը: ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ Իրանում իրավիճակը լարված է, բողոքի ցույցերը կարող են վերածվել բռնության՝ հանգեցնելով ձերբակալությունների և վիրավորների։ Շարունակվում են անվտանգության ուժեղացված միջոցառումները, հասարակական տրանսպորտի խափանումները և ինտերնետի արգելափակումը, նշել է Պետդեպարտամենտը: Իրանը լքելու տարբերակների թվում ԱՄՆ-ն նշել … Read more

Օդի ջերմաստիճանը կնվազի 10-13 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Երևան քաղաքում՝  Հունվարի 14-ի ցերեկը, 15-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 13-ի ցերեկը սպասվում է ձնախառն անձրև և անձրև, 13-ի երեկոյան, 13-ի լույս 14-ի գիշերը և առավոտյան՝ ձյուն։ Հանրապետության տարածքում` Հունվարի 16-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 13-ին գիշերը առանձին շրջաններում, 13- ին կեսօրից հետո դեպի երեկո, 13-ի լույս 14-ի գիշերը և առավոտյան … Read more

ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել շտապ հեռանալ Իրանից, այդ թվում՝ Հայաստանի տարածքով

ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել «հենց հիմա հեռանալ» Իրանից՝ նշելով, որ երկրում ցույցերը մեծ թափ են ստացել, արգելափակվել է ինտերնետի հասանելիությունը, փակվել են ճանապարհները, իսկ ավիաընկերությունները սահմանափակել կամ չեղարկել են թռիչքները դեպի Իրան և այդ երկրից դուրս։ Որպես Իրանից հեռանալու տարբերակ առաջարկվում է նաև Հայաստանի տարածքը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածվել Իրանում … Read more

Իսկ բազմահազար մեր հայրենակիցներն էլ այլ բան են կարծում. «Փաստ»

13 Հունվար, 2026 12:31 «Փաստ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանը ակնհայտորեն տանուլ է տվել ու շարունակում է տանուլ տալ Հայ առաքելական եկեղեցին վերացնելու նպատակով դեռ անցյալ տարվա մայիսից սկսած ագրեսիվ պատերազմում: Ճիշտ է, Փաշինյանը պատանդառել է Եկեղեցու չորս սրբազանների, որոնք մտացածին մեղադրանքներով կալանավորված են, այդ թվում՝ Մայր Աթոռի դիվանապետը, … Read more

Միայն քպականների կյանքում պետք է «բան փոխվի», թոշակառուն ո՞վ է նրանց համար. «Փաստ»

13 Հունվար, 2026 12:29 «Փաստ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանը թերևս որոշել է լիուլի ձեռք առնել Հայաստանի կենսաթոշակառուներին: Թեպետ՝ ինչո՞ւ միայն կենսաթոշակառուներին, ու ինչո՞ւ միայն հիմա: Տեսեք, նախ՝ ասում է, թե թոշակը կարող էին 11 հազարով բարձրացնել, բայց քանի որ թոշակառուները չեն գիտակցում, թե ինչի վրա ծախսեն այդ գումարը, իրենք՝ … Read more

Հայաստանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին

 Քաղաքականություն 13 Հունվար, 2026 12:29 Կրեմլի ամենահայտնի քարոզիչներից մեկի՝ Վլադիմիր Սոլովյովի՝ Հայաստանի հասցեին անցած շաբաթավերջին հնչեցրած սպառնալից հայտարարությունից երկու օր անց պաշտոնական Երևանը բողոքի նոտա է հղել Մոսկվային։ Հայաստանի արտաքին գերատեսչությունը հաղորդավարի հայտարարությունը, թե Հայաստանում ևս՝ Ուկրաինայի օրինակով, հատուկ ռազմական գործողություն պետք է սկսել, … Read more

«Մայր Հայաստան»-ի ստացած ահազանգի հետքերով (տեսանյութ)

13 Հունվար, 2026 12:27 Վաղարշապատ համայնքի խնդիրների հետ կապված կարող եք դիմել «Մայր Հայաստան»-ի գրասենյակ։ «Մայր Հայաստան»-ի Էջմիածնի գրասենյակի պատասխանատու Արման Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից

Պապիկյան. 2025 թ-ը գերարդյունավետ տարի էր պաշտպանական ոլորտի համար – Նորություններ 13.01.2026

2025 թ-ի պաշտպանական ծախսերը եղել են 664 մլրդ դրամ կամ 1 մլրդ 741 մլն դոլար։ Այսինքն, պաշտպանական ոլորտի ծախսերը ավելացել են 1.1 մլրդ դոլարով։ Այս մասին ամփոփելով 2025 թ-ի գործունեությունն ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ «Շատ են քննադատություններն այն մասին, որ պաշտպանության ոլորտին քիչ գումարներ են հատկացվում, բայց այս թվերը խոսում են այն մասին, որ … Read more