Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով 1000 տոննա շաքար կուղարկվի Հայաստան – Armenia Today

Ռուսաստանից 1000 տոննա շաքար կուղարկվի Հայաստան Ադրբեջանի տարածքով, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ դրանց տվյալների՝ առաջիկա օրերին ռուսական շաքարը Հայաստան կուղարկվի երկաթուղով։ Հունվարի 9-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին Բաքվից դեպի Հայաստան նավթամթերքի 2-րդ խմբաքանակի առաքման մասին։ Վառելանյութի առաջին խմբաքանակն Ադրբեջանից ներկրվել էր 2025 թվականի դեկտեմբերի 19-ին, երբ Հայաստան էր մուտք գործել 1300 տոննա A95 բենզին … Read more

«Ում էր պետք գեղեցկությունս, եթե պիտի դժբախտ լինեի»․ Իրինա Այվազյանը նոր գրառում է արել․ ինչ է պատահել

Նախկինում դերասանուհի Իրինա Այվազյանը բավականին հաճախ էր ընդգրկված լինում այս կամ այն նախագծում, նրա հանդեպ հետաքրքությունը մեծ էր, խոսակցությունները շատ էին։ Վերջին մի քանի տարիներին նման ակտտիությունը պակասել է։ Գաղտնիք չէ նաև, որ Իրինան ուշադրության կենտրում էր հայտնվում, քանի որ բարձրաձայնում էր իր անձնական կյանքի մասին որոշ մանրամասներ։ Ավելի վաղ Իրինան հայտնել է, որ որոշել … Read more

Երևանում վարձով բնակվող արցախցի երիտասարդ ամուսինները գողության զnh են դարձել. նրանց բնակարանից գողացել են 7 մլն դրամի ոսկյա զարդեր և գումար

Արցախցի երիտասարդ ամուսինները՝ Սամվելը և Դիանան, ովքեր կարճ ժամանակ է, որ վարձով բնակվում են Բաբաջանյան փողոցի շենքերից մեկում, Ամանորից առաջ դարձել են գողության զոհ։ Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ից 17։00-ն ընկած ժամանակահատվածում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ «Տուն վերադառնալուց հետո նկատեցի, որ բնակարանի դուռը բաց է, ներս մտա տեսա, որ լրացուցիչ բանալին ու … Read more

Քաղաքացի Կտրիճ Ներսիսյանը ինքն իրեն ինչ-որ որոշումներ է ընդունում, որոնք ոչ մի ուժ ու հետևանք չունեն. Պապոյան

«Քաղաքացիական պայմանագիդ» կուսակցության Վարչության փոխնախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քաղաքացի Կտրիճ Ներսիսյանը, ով ոչ միայն Կաթողիկոս չէ, այլ նաև չէր կարող լինել Կաթողիկոս և շուտով կլքի Վեհարանը, ինքն իրեն ինչ-որ որոշումներ է ընդունում, որոնք ոչ մի ուժ ու հետևանք չունեն։ Գևորգ սրբազանը եղել է, կա ու կշարունակի լինել Մասյացոտնի … Read more

Սպառելով ադրբեջանական բենզին՝ Հայաստանի քաղաքացին նպաստում է Ադրբեջանի պետական միջոցների համալրմանը. Հակոբ Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը «Տնտեսագիտությու՞ն, թե՞ տնտեսաՏգիտություն» վերնագրով թելեգրամյան իր հրապարակման մեջ գրում է. «Հայաստանի էկոնոմիկայի նախարարը Հանրային հեռուստաընկերության եթերում ասում է, թե շատերը ընդդիմախոսում են, որ ադրբեջանական բենզին բերելով եւ սպառելով՝ Հայաստանի հանրության հաշվին համալրվում է Ադրբեջանի բյուջեն, մինչդեռ Հայաստանի բյուջեն են համալրում՝ քանի որ հանրությանը տալիս են էժան բենզին: Ասում է, թե ավելի … Read more

Aurora News | Փիմբլեթը սկանդալային հայտարարություն է արել Ծառուկյանի հասցեին

UFC-ի թեթև քաշային կարգի բրիտանացի ներկայացուցիչ Փեդի Փիմբլեթը կոշտ մեկնաբանություններով է հանդես եկել Արման Ծառուկյանի վերջին ելույթների վերաբերյալ՝ անդրադառնալով նրա գրեփլինգի մրցումներին և տարվա եզրափակիչ գոտեմարտին։ Տարվա ընթացքում գրեփլինգի կանոններով չորս հաղթանակ գրանցելուց հետո Արման Ծառուկյանը ոչ-ոքի արդյունք է արձանագրել Շարաբուտդին Մագոմեդովի հետ մենամարտում։ Այդ հանգամանքից օգտվելով Փիմբլեթը քննադատել է Ծառուկյանին։ The MMA Guru-ին տված … Read more

Aurora News | Մոսկվա–Երևան չվերթ իրականացնող ինքնաթիռում հրդեհ է բռնկվել

Մոսկվա–Երևան չվերթ իրականացնող ինքնաթիռում թռիչքի ընթացքում հրդեհ է արձանագրվել։ Դեպքը տեղի է ունեցել FlyOne Armenia ավիաընկերության 3F324 համարի չվերթում՝ Երևան  ժամանելիս։ SHOT տելեգրամյան ալիքի փոխանցմամբ՝ ուղևորներից մեկի ձեռքի ուղեբեռում հրդեհ է բռնկվել։ Ականատեսների խոսքով՝ օդանավի անձնակազմը արագ  արձագանքել է իրավիճակին․ բորտուղեկցորդներին հաջողվել է մարել կրակը՝ օգտագործելով երեք կրակմարիչ։ Նախնական տվյալներով՝ հրդեհի պատճառը կարող է լինել … Read more

Aurora News | Հայտարարություն՝ Մասյացոտնի թեմի առաջնորդի վերաբերյալ

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բարեփոխումների համակարգող խորհուրդը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ եկեղեցական կյանքը լրջորեն խաթարված է և ընթանում է բնական ու կանոնական կարգից դուրս։ «Մենք ոչ լեգիտիմ և մերժման ենթակա ենք համարում ս.թ. հունվարի 10-ին Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի գահը զբաղեցնող անձի կողմից հրապարակված Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի նկատմամբ անարդար մեղադրանքների … Read more

Միացյալ Նահանգները ցավոտ հարված կհասցնի Իրանին

Իրանում բողոքի ակցիաները չեն դադարում արդեն մոտ երկու շաբաթ: Ի սկզբանե ցույցերը բռնկվել էին ազգային արժույթի անկման և գնաճի պատճառով, սակայն այժմ ստացել են նաև հակակառավարական բնույթ: Ամբողջ երկրում հեռախոսային և ինտերնետ կապը սահմանափակվել է։ Հաղորդվում է, որ ցույցերի ընթացքում զոհերի թիվն արդեն հատել է 60-ը, այդ թվում՝ քաղաքացիական անձինք և իրավապահներ: Ձերբակալվածների թիվը գերազանցում … Read more