Aurora News | Մոսկվա–Երևան չվերթ իրականացնող ինքնաթիռում հրդեհ է բռնկվել

Մոսկվա–Երևան չվերթ իրականացնող ինքնաթիռում թռիչքի ընթացքում հրդեհ է արձանագրվել։ Դեպքը տեղի է ունեցել FlyOne Armenia ավիաընկերության 3F324 համարի չվերթում՝ Երևան  ժամանելիս։

SHOT տելեգրամյան ալիքի փոխանցմամբ՝ ուղևորներից մեկի ձեռքի ուղեբեռում հրդեհ է բռնկվել։ Ականատեսների խոսքով՝ օդանավի անձնակազմը արագ  արձագանքել է իրավիճակին․ բորտուղեկցորդներին հաջողվել է մարել կրակը՝ օգտագործելով երեք կրակմարիչ։

Նախնական տվյալներով՝ հրդեհի պատճառը կարող է լինել պայուսակում գտնվող շարժական մարտկոցի (փաուերբանկ) բռնկումը։ Դեպքի հանգամանքները ներկայումս ճշտվում են։

Տեղեկացվում է, որ միջադեպի հետևանքով տուժածներ չեն եղել, ինչպես նաև թռիչքի երթուղին չի փոխվել։ Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Երևանի օդանավակայանում։

Leave a Comment