Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով 1000 տոննա շաքար կուղարկվի Հայաստան – Armenia Today

Ռուսաստանից 1000 տոննա շաքար կուղարկվի Հայաստան Ադրբեջանի տարածքով, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ըստ դրանց տվյալների՝ առաջիկա օրերին ռուսական շաքարը Հայաստան կուղարկվի երկաթուղով։

Հունվարի 9-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին Բաքվից դեպի Հայաստան նավթամթերքի 2-րդ խմբաքանակի առաքման մասին։ Վառելանյութի առաջին խմբաքանակն Ադրբեջանից ներկրվել էր 2025 թվականի դեկտեմբերի 19-ին, երբ Հայաստան էր մուտք գործել 1300 տոննա A95 բենզին հայ-վրացական սահմանին գտնվող Այրում կայարանով: Վառելիքը մատակարարվել էր Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երկաթուղով՝ 22 երկաթուղային վագոնով:

Ըստ ԶԼՄ-ներում հրապարակված տվյալների՝ վառելիքի ներկրմամբ և վաճառքով զբաղվում են ԱԺ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի և գործարար Սամվել Ալեքսանյանի հետ փոխկապակցված ընկերությունները։

Leave a Comment