Իրանում բողոքի ակցիաները չեն դադարում արդեն մոտ երկու շաբաթ: Ի սկզբանե ցույցերը բռնկվել էին ազգային արժույթի անկման և գնաճի պատճառով, սակայն այժմ ստացել են նաև հակակառավարական բնույթ:
Ամբողջ երկրում հեռախոսային և ինտերնետ կապը սահմանափակվել է։ Հաղորդվում է, որ ցույցերի ընթացքում զոհերի թիվն արդեն հատել է 60-ը, այդ թվում՝ քաղաքացիական անձինք և իրավապահներ: Ձերբակալվածների թիվը գերազանցում է 2000-ը: Թեհրանը մեղադրել է Իսրայելին և Միացյալ Նահանգներին երկրում անկարգություններ հրահրելու համար: