Պապուա Նոր Գվինեայում 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Նոր Գվինեա կղզու կենտրոնական մասում, որը Պապուա Նոր Գվինեայի մաս է կազմում։ Այս մասին հայտնել է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժը գրանցվել է Մենդի քաղաքից 45 կմ հարավ-արևմուտք։ Էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն եղել, և ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։

2025 թվականի դեկտեմբերը ռեկորդային է եղել Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվով դիտարկումների ողջ պատմության ընթացքում․ ՀԲ

նորություններ » Զբոսաշրջություն » 2025 թվականի դեկտեմբերը ռեկորդային է եղել Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվով դիտարկումների ողջ պատմության ընթացքում․ ՀԲ /․ Դեկտեմբերին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 7,5%-ով՝ հասնելով 140 հազար մարդու ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի․/ԱՌԿԱ/․ Դեկտեմբերին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 7,5%-ով (տարեկան կտրվածքով)՝ հասնելով 140 հազար մարդու։ Սա դեկտեմբեր ամսվա համար երբևէ … Read more

Թբիլիսին «համբերատար սպասում է». Կոբախիձեն մեկնաբանել է վրաց-ամերիկյան բարդ հարաբերությունները

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն լրագրողներին ասել է, որ իր երկիրը պատրաստ է ռազմավարական համագործակցության Միացյալ Նահանգների հետ։ «Նրանք պետք է որոշեն: Ցավոք, Բայդենի վարչակազմի ստեղծած վրաց-ամերիկյան հարաբերությունները շատ բարդ են: Տեսնենք, թե ինչպես կզարգանան մեր հարաբերություններն այս ֆոնին: Մենք համբերատար սպասում ենք և հայտարարում ենք Միացյալ Նահանգների հետ ռազմավարական գործընկերության մեր պատրաստակամության մասին»,- ասել է … Read more

ՍՅՈՒՆԻՔԸ ԹԱԳԱԳՈՀԱՐ Է. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԱՍԻ՝ ԲԱՐԻ ԵՂԵՔ ԱՊԱՀՈՎԵԼ ՄԵՐ ԵԼՔԸ ԴԵՊԻ ԲԱՑ ԾՈՎ, ՈՐ ՉԴԱՌՆԱՆՔ ՄԵԾ ԹՈՒՐԱՆԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՈՂՆԱՇԱՐ. ԱՐԱ ՄԱՐՋԱՆՅԱՆ

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն էներգետիկայի հարցերով ՄԱԿ-ի ազգային փորձագետ Արա Մարջանյանն է։ Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև. Ողջ տարածաշրջանը, Հայաստանն ու աշխարհը կանգնած են շատ լուրջ վերափոխումների շեմին: Ամբողջ 2025թ. և 2026թ. հունվարը մենք ականատեսը եղանք խոշորագույն, տեկտոնիկ փոփոխությունների՝ թե՛ մեր տարածաշրջանում, թե՛ մեր հարևանների մոտ, թե՛ ողջ աշխարհում: Խոսքը նոր աշխարհակարգի ուրվագծման գործընթացների մասին … Read more

ԵԽԽՎ-ն ընդունել է Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ ձևակերպումներով բանաձև

Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) ընդունել է «Վեհաժողովի մոնիտորինգի ընթացակարգի առաջընթացը» անվանմամբ բանաձևը, ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: Ըստ Ռուբինյանի՝ Հայաստանին վերաբերող հատվածում, ի թիվս այլնի, վեհաժողովը խորը մտահոգություն է հայտնել «Եկեղեցու մի շարք հոգևորականների կողմից իշխանությունը բռնազավթելու ծրագրերի մասին տեղեկությունների կապակցությամբ»։ Ռուբեն Ռուբինյանը հայտնել է, որ Ադրբեջանին վերաբերող բաժնում … Read more

ԵԽԽՎ-ում ընդունված բանաձևով Ադրբեջանին կոչ է արվում ազատ արձակել այնտեղ պահվող բոլոր հայերին

Հայաստանի ազգային ժողովի փոխնախագահ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը, որը հունվարի 26-ին ընտրվել է…

ԵԽԽՎ-ն Բաքվում պահվող հայ գերիներին անհապաղ ազատելու կոչ է արել

Քաղաքականություն 26.01.2026 | 21:48 Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում անհապաղ ազատ արձակել քաղաքական դրդապատճառներով կալանավորված բոլոր անձանց, այդ թվում՝ 23 հայ կալանավորվածների (դեկտեմբերի 14-ին Հայաստան վերադարձվեցին 4 հայ գերիներ), մարդու իրավունքների պաշտպան Անար Մամեդլիի, ինչպես նաև Abzas Media-ի գործով ներգրավված լրագրողներին և լրատվամիջոցների աշխատողներին: Այս մասին ասվում է Ստրասբուրգում ԵԽԽՎ-ի կողմից … Read more

«ՀՀ տեղափոխված 10 քաղաքացիների կողմից իրենց բերելու խնդրանք չի եղել, անգամ չեն իմացել, թե ուր են գնում». Գեղամ Ստեփանյան

Հունվարի 23-ին ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ Արցախում մինչ այժմ բնակվող 10 հայեր և ազգությամբ ռուս մեկ ՀՀ քաղաքացի տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն։ Թորոսյանը նշել էր, թե նրանք «դիմել են Ադրբեջանի և Հայաստանի պատկան մարմիններին՝ ՀՀ տեղափոխվելու խնդրանքով»։ «Ըստ իմ ունեցած տեղեկատվության՝ նրանց կողմից խնդրանք չի եղել իրենց բերել Հայաստան, այդ մարդիկ անգամ … Read more

ԵԽԽՎ-ն մտահոգություն է հայտնում ՀՀ վարչապետի և Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդի միջև լարվածության կապակցությամբ

Քաղաքականություն ԵԽԽՎ-ն մտահոգություն է հայտնում ՀՀ վարչապետի և Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդի միջև լարվածության կապակցությամբ Աջակցիր «Ա1+»-ին Ազատություն ռ/կ ԵԽԽՎ Վեհաժողովը խորը մտահոգություն է հայտնում Հայաստանի վարչապետի և Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդի միջև լարվածության և եկեղեցու մի քանի հոգևորականների կողմից իշխանությունը զավթելու փորձի մասին հաղորդումների կապակցությամբ, ասված է վեհաժողովում այսօր ընդունված զեկույցում։ Փաստաթուղթը նաև ափսոսանք է … Read more

ՀՀ ԱԳՆ-ն Էստոնիայի հետ քննարկել է դիվանագիտական դպրոցների միջև համագործակցության հարցեր

26 Հունվար, 2026 21:20 Քաղաքականություն Հունվարի 26-ին ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Էստոնիայի դիվանագիտական դպրոցի տնօրեն Էկկե Նոմի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Էստոնիայի դիվանագիտական դպրոցների միջև համագործակցության հեռանկարները: Ընդգծվել է փոխադարձ պատրաստակամությունը խթանելու երկու դիվանագիտական կրթական կառույցների միջև փորձի և  մասնագիտական գիտելիքների փոխանակումը՝ համատեղ … Read more