Իրանը զգուշացրել է Թուրքիային, Կատարին և մի քանի այլ երկրների. «Թուրքիան այսօր»

«Թուրքիան այսօր» լրատվական թելեգրամյան ալիքը գրում է. «Իրանը զգուշացրել է Թուրքիային, Կատարին և մի քանի այլ երկրների, որ եթե ԱՄՆ-ն հարվածներ հասցնի Իրանին, նրանց տարածքում գտնվող ամերիկյան ռազմաբազաները կարող են թիրախավորվել որպես պատասխան հարված»։ Հիշեցնենք՝ ավելի վաղ Reuters-ը, հղում անելով եվրոպացի պաշտոնյաներին,  գրել էր, թե Իրանի նկատմամբ Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմական գործողությունը հավանական է թվում … Read more

Հետախուզվող օտարերկրացին հայտնաբերվել է սահմանային անցակետում

Համայնքային ոստիկանության Մեղրիի բաժնի և Ագարակի սահմանային վերահսկողության բաժանմունքի ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունվարի 12-ին սահմանային անցակետում հայտնաբերել, ձերբակալել և Մեղրիի բաժին են տեղափոխել օտարերկրյա քաղաքացի 44-ամյա մի տղամարդու: Նա 2024 թվականի փետրվարի 24-ից Ուզբեկստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին։

ԱԱԾ-ն՝ Բաքվից վերադարձվածների մասին — MediaNews

ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել Բաքվից 4 քաղաքացիների վերադարձի վերաբերյալ: «2026 թվականի հունվարի 14-ին Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանն է փոխանցել Դավիթ Դավթյանին, Գևորգ Սուջյանին, Վիգեն Էուլջեքջյանին, Վագիֆ Խաչատրյանին: Գործընթացն իրականացվել է որպես Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հաստատված խաղաղության գործնական արդյունք»,- ասվում է հաղորդագրության մեջ: Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

«Թուրքիան շուտով կդառնա նոր միջուկային տերություն». Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Թուրքիան շուտով կդառնա նոր միջուկային տերություն- #կարծիքՎերջապես, այն, ինչի մասին խոսում եմ վերջին տարիներին, սկսեցին խոսել նաև այլոք՝ Թուրքիան հավակնում է դառնալ միջուկային տերություն: Իսրայելի հետ հարաբերությունների սրումն էլ ձևական առումով կդառնա նման ծրագրի անհրաժեշտության հիմնավորման համար հարմար առիթ. Նյութի հեղինակը Voice of Turkey- ն է: Անպայման կարդալու տեքստ է.​Մի … Read more

Ձեր շնորհիվ իմ կյանքի ամենադժվար պահին ես և իմ երեխան կարողացանք վերադառնալ տուն․ Անդրեի նախկին կինը՝ Անի Օհանյանն ու դուստրը, հեռացել են ԱՄՆ-ից

Անդրեի նախկին կինը՝ Անի Օհանյանն ու դուստրը՝ Եվան, կարողացել են լքել ԱՄՆ-ը և վերադառնալ Ռուսաստան։ Անին շնորհակալություն է հայտնել նրանց, ովքեր հնարավոր են դարձրել գործընթացը։ «Արտահայտում եմ իմ խորին և անկեղծ շնորհակալությունը Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարությանը, Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ երեխայի իրավունքների պաշտպանության գործունեությունն ապահովող բաժնին, Պետական դումայի պատգամավոր, «Արդար Ռուսաստան» խմբակցության … Read more

Վարչապետի պաշտոնը զբաղեցնողը մեր ժողովրդին ուղերձ էր հղում՝ ամեն մի լճի համար պայքարում եք

14 Հունվար, 2026 23:30 Հասարակություն Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է․ «Էսօր Սինգապուրի նման պետությունը, որի տարածքը Սևանա լճի ⅔-րդի չափ ա, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով տասը անգամ Հայաստանի Հանրապետությունից մեծ ա, էն դեպքում, երբ որ իրենց բնակչությունը 5 միլիոն և ավելի ա, մեր բնակչությունը՝ մոտավորապես 3 միլիոն»։ Մեջբերվածը Նիկոլ Փաշինյանի՝ … Read more

Լեհաստանը և Իտալիան կոչ են արել իրենց քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը

14 Հունվարի, 2026 Լեհաստանի և Իտալիայի Արտաքին գործերի նախարարությունները կոչ են արել իրենց քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը։ Հիշեցնենք, որ ըստ լրատվամիջոցների՝ ԱՄՆ-ն պատրաստվում է 24 ժամվա ընթացքում ռազմական միջամտության դիմել Իրանի նկատմամբ։

Դանիան և ԱՄՆ-ն կստեղծեն աշխատանքային խումբ՝ Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու համար

Դանիան և ԱՄՆ-ն որոշել են ստեղծել համատեղ բարձր մակարդակի աշխատանքային խումբ՝ Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու համար։ Այս մասին Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Դանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Լարս Լոկկե Ռասմուսենը։ «Մենք որոշել ենք ստեղծել բարձր մակարդակի աշխատանքային խումբ՝ համատեղ առաջ շարժվելու հնարավորությունը ուսումնասիրելու համար։ Մենք կարծում ենք, որ այս խումբը պետք է … Read more

«Հայոց Եկեղեցուց պահանջվում է այս հնազանդությունն ու կռացած համբույրը»․ Արա Արայան

Վերլուծաբան Արա Արայանը սոցկայքի իր էջում գրում է․ «Հայոց Եկեղեցու դեմ մղվող պայքարի նպատակը։Հիշո՞ւմ եք այս նկարը։ 2014 թվական, Պապը այցելում է Միջին Արևելք, Իսրայել։ Ֆրանցիսկոս պապը համբուրում է Դավիդ Ռոկֆելլերի ձեռքը, ում թիկունքում կանգնած է Հենրի Կիսինջերը։Այդ ժամանակ, Պապը հայտարարեց, որ հրեաները քրիստոնեաների ավագ եղբայրներն են և հավատակից քույրերը։Հայոց Եկեղեցուց պահանջվում է այս հնազանդությունն … Read more

Գալյանը Եգիպտոսի դեսպանին «Սահմանադրական բարեփոխումների գործընթացն» է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24News Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ամալ Աֆիֆին և շնորհավորել նրան դիվանագիտական առաքելության ստանձնման կապակցությամբ։ Կողմերն անդրադարձել են Հայաստանի և Եգիպտոսի միջև իրավական փոխօգնության ոլորտին առնչվող հարցերին ու ընթացակարգերին, ինչպես նաև համագործակցության տարբեր ձևաչափերին՝ մասնավորապես իրավապայմանագրային դաշտի արդիականացմանը և նոր մշակվող նախագծերի … Read more