Դանիան և ԱՄՆ-ն որոշել են ստեղծել համատեղ բարձր մակարդակի աշխատանքային խումբ՝ Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու համար։ Այս մասին Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Դանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Լարս Լոկկե Ռասմուսենը։
«Մենք որոշել ենք ստեղծել բարձր մակարդակի աշխատանքային խումբ՝ համատեղ առաջ շարժվելու հնարավորությունը ուսումնասիրելու համար։ Մենք կարծում ենք, որ այս խումբը պետք է կենտրոնանա ԱՄՆ անվտանգության հետ կապված խնդիրները լուծելու ուղիներ գտնելու վրա՝ հարգելով Դանիայի Թագավորության կարմիր գծերը։ Մենք ակնկալում ենք, որ նման խումբը իր առաջին հանդիպումը կանցկացնի մի քանի շաբաթվա ընթացքում», – ասել է նա։