ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քավորին ուրանալուց մինչեւ կուսակցական վերելքներ. 2026-ի աստղագուշակ

Սերժ Սարգսյանի թիմից Նիկոլ Փաշինյանի հեղափոխական շրջապատ տեղափոխված, պաթոսական ելույթներով աչքի ընկած Պապոյանի համար տարին գլխապտույտ հաջողություններ ունեցավ: Թեեւ հարազատ քեռին անգամ հրապարակավ անպատվեց ու նախատեց նրան, սեփական քավորը հրաժարվեց նրա հետ շփումներից, բայց նախարարի պաշտոնն ու Փաշինյանին ծառայությունները Պապոյանն ավելի բարձր է գնահատում, քան այլ՝ հատկապես բարոյական արժեքները: Անգամ անասնակերը որպես ցորեն մատուցելու խայտառակ … Read more

Թրամփը հայտարարել է Կալիֆոռնիայում խարդախության հետաքննության մեկնարկի մասին

Մինեսոտայում կառավարական ծրագրերից միջոցների գողության հետ կապված սկանդալից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Կալիֆոռնիայում ենթադրյալ խարդախության հետաքննություն սկսելու մասին։ Մինեսոտայում կառավարական ծրագրերից միջոցների գողության հետ կապված սկանդալից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Կալիֆոռնիայում ենթադրյալ խարդախության հետաքննություն սկսելու մասին։ Մեկ օր առաջ ամերիկացի առաջնորդը հայտարարեց, որ Մինեսոտայի նահանգապետ և նախկին դեմոկրատ փոխնախագահի թեկնածու … Read more

Վենեսուելան՝ իմպիչմենտի պատճառ․ Կոնգրեսում հարված Թրամփին • Tribune.am

Կոնգրեսական Էյփրիլ Մաքքլեյն Դելեյնին կոչ է արել դեմոկրատներին քննարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ իմպիչմենտի գործընթաց սկսելու հարցը՝ կապված Վենեսուելայում նրա գործողության հետ, որն անցկացվել է առանց Կոնգրեսի հաստատման։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով կոնգրեսականի հայտարարությանը։ Նա նշել է, որ Թրամփը «գործել է առանց Կոնգրեսի թույլտվության, ինչպես պահանջվում է ԱՄՆ Սահմանադրությամբ»։ «Ես … Read more

Վճռակամ լինենք մերժելու ատելությունն ու քինախնդրությունը, որոնք մեծապես վնասում ու քայքայում են պետական ու ազգային մեր ներուժը․ Վեհափառ

Հունվարի 6-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեծ հանդիսավորությամբ նշվեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնը։ Տոնի առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մատուցեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Հայրապետական Սուրբ Պատարագին ներկա էին Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, Մայր Աթոռի բարերարներ, քաղաքական-հասարակական գործիչներ և ուխտավոր … Read more

«Չի կարող մեկը բարենորոգել մի բան, եթե բարոյական և արժեքային իմաստով ինքը բարենորոգման կարիք ունի». Վիտալի Մանգասարյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանի կողմից այսպես կոչված Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու «բարենորոգման» արշավը նման է նրան, որ թմրամոլները հայտարարեն պայքար թմրամիջոցների տարածման դեմ։ Չի կարող մեկը բարենորոգել մի բան, առավել ևս՝ եկեղեցին, եթե ինքը բարենորոգման կարիք ունի՝ բարոյական, քաղաքական և արժեքային իմաստով։Փաշինյանի քաղաքական անցյալն ու ներկան լի են որոշումներով … Read more

Իրանում ցույցերի հետևանքով զոհերի թիվն աճում է. շուկաներում իրավիճակը շարունակում է մնալ լարված

Առնվազն 35 մարդ է զոհվել, ավելի քան 1200 մարդ ձերբակալվել է Իրանում ավելի քան մեկ շաբաթ շարունակվող ցույցերի ընթացքում։ Զոհվածների թվում են բողոքի ակցիաների 29 մասնակից, 4 երեխա և անվտանգության ուժերի 2 աշխատակից: Իրանական Fars գործակալությունը հայտնել է ուժային կառույցների ներկայացուցիչների շրջանում տուժածների մասին: Տեղեկության համաձայն՝ վնասվածքներ են ստացել ոստիկանության մոտ 250 աշխատակից և «Բասիջ»-ի … Read more

Մեկուկես տարվա ազատազրկում՝ Էրդողանին վիրավորելու համար

Թուրքական դատարանը նախագահ Էրդողանին վիրավորելու համար մեկուկես տարվա ազատազրկման է դատապարտել բանտում գտնվող քուրդ առաջնորդ Սելահեթդին Դեմիրթաշին, ում Եվրոպական դատարանը պահանջել էր ազատ արձակել։ 52-ամյա Դեմիրթաշը՝ Թուրքիայի քրդական շարժման երբեմնի առանցքային ու խարիզմատիկ առաջնորդը, ձերբակալվել էր տասը տարի առաջ՝ ահաբեկչությանն առնչվող մի շարք մեղադրանքներով։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բազմիցս պահանջել էր ազատ արձակել նրան, իսկ … Read more

Տարին հատկանշվեց պատերազմների դադարեցման փորձերով. Գանտահարյան

Radar Armenia-ի զրուցակիցն է միջազգայնագետ Շահան Գանտահարյանը։ – Ինչպիսի՞ն էր անցնող տարին. եթե փորձենք ամփոփել 2025 թվականը, ի՞նչ տվեց այն։ – Տարին հատկանշվեց պատերազմների դադարեցման փորձերով։ Ոչ բոլոր միջավայրերում նույն արդյունքները գրանցվեցին, այդուհանդերձ, հրադադար հաստատվեց թե’ Գազայում, թե’ Լիբանանում։ Ուկրաինայի դեպքը բոլորովին այլ է ։ – Ըստ Ձեզ, որո՞նք են այն հիմնական ձեռքբերումները, որ գրանցվեցին … Read more

Ֆիլիպիններում Մայոն հրաբխի վտանգավորության մակարդակը բարձրացրել են երրորդի

Ֆիլիպինների հրաբխագիտության և սեյսմաբանության ազգային ինստիտուտը (Phivolcs) երեքշաբթի օրը Մայոն հրաբխի վտանգի մակարդակը երկրորդից բարձրացրել է երրորդի՝ լավային գմբեթի փլուզման պատճառով։ Ժայթքումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին կամ շաբաթներին, հայտնում է ֆիլիպինյան ABS-CBN պորտալը՝ հղում անելով Phivolcs-ին։ Phivolcs-ը հունվարի 1-ին Մայոն հրաբխի վտանգի մակարդակը բարձրացրել էր երկրորդ մակարդակի։ Սրա հետ կապված՝ Ֆիլիպինների քաղաքացիական ավիացիայի … Read more