Տարին հատկանշվեց պատերազմների դադարեցման փորձերով. Գանտահարյան

Տարին հատկանշվեց պատերազմների դադարեցման փորձերով. Գանտահարյան

Radar Armenia-ի զրուցակիցն է միջազգայնագետ Շահան Գանտահարյանը։

– Ինչպիսի՞ն էր անցնող տարին. եթե փորձենք ամփոփել 2025 թվականը, ի՞նչ տվեց այն։

– Տարին հատկանշվեց պատերազմների դադարեցման փորձերով։ Ոչ բոլոր միջավայրերում նույն արդյունքները գրանցվեցին, այդուհանդերձ, հրադադար հաստատվեց թե’ Գազայում, թե’ Լիբանանում։ Ուկրաինայի դեպքը բոլորովին այլ է ։

– Ըստ Ձեզ, որո՞նք են այն հիմնական ձեռքբերումները, որ գրանցվեցին 2025 թվականին միջազգային ասպարեզում։

– Միջինարևելյան կտրվածքով՝ Պաղեստին-Իսրայել հակամարտության նոր փուլ գրանցվեց իբրև նախաբան բանակցությունների։ Սա, կարծում եմ, բեկումնային պահ է միջազգային մակարդակով։

– Իսկ որո՞նք են այն հիմնական ձախողումները, որ եղան անցնող տարում։

– Այն, ինչը հատկանշեց Միջին Արևելքը, չկրկնվեց Ուկրաինայում։ Այնտեղ դեռևս ԱՄՆ-ն և ՌԴ-ն չեն հասել հիմնարար համաձայնությունների։

– Ի՞նչ ակնկալիքներ ունեք 2026 թվականից։

– Մեծ ակնկալիքներ չկան։ Միանգամից չեն ստեղծվելու բեկումնային իրավիճակներ։ Դարձյալ միջինարևելյան մակարդակով գուցե սկսվեն փուլային բանակցություններ տարբեր ուղղություններով։

– Եվ կխնդրեմ՝ Ձեր ամանորյա բարեմաղթանքը մեր ընթերցողներին։

– Կցանկանամ, որ հայկական լրատվադաշտը պետության և հայրենիքի մասին փայլուն լուրեր հաղորդի՝ արժանապատիվ խաղաղության, գերիների վերադարձի և պետականության հզորացման մասին։

Արման Գալոյան

Leave a Comment