Ադրբեջանից Հայաստան վերադարձված հայերը Երևանում են․ Փաշինյանը նրանց առողջական վիճակն է ներկայացրել

Հասարակություն 14.01.2026 | 16:35 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառմամբ տեղեկացրել է, Ադրբեջանից Հայաստան տեղափոխված չորս հայերն արդեն Երևանում են։ «Գեւորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը նախնական զննությամբ առողջական խնդիրներ չունեն։ Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը նախնական գնահատվում է բավարար։ Նրանք տեղափոխվում են Երեւան»,- գրել է վարչապետ Փաշինյանը։

Ինչ վիճակում են Բաքվից վերադարձածները. վարչապետը մանրամասներ է հայտնել

Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը նախնական զննությամբ առողջական խնդիրներ չունեն։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը նախնական գնահատվում է բավարար։ Նրանք տեղափոխվում են Երևան»,- սոցցանցի իր էջում հայտնել է վարչապետը։ Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը քիչ առաջ … Read more

Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարները վերջին 24 ժամվա ընթացքում երկրորդ հեռախոսազրույցն են ունեցել

Քաղաքականություն 14.01.2026 | 16:34 Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ, գրում է TRT Haber-ը։ Ֆիդանն ընդգծել է տարածաշրջանային լարվածության կարգավորման համար բանակցությունների անհրաժեշտությունը, տեղեկությունը Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը հայտնել է Reuters-ին։ Թուրքական դիվանագիտական ​​աղբյուրը հայտնել է նաև, որ Թուրքիան կապի մեջ է ԱՄՆ պաշտոնյաների … Read more

Արման Ծառուկյան․ Իհարկե, զղջում եմ իմ սխալների համար

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանն անդրադարձել է ամերիկացի Ջասթին Գեյջիի ու բրիտանացի Փեդի Փիմբլեթի միջև ժամանակավոր չեմպիոնի տիտղոսի համար մենամարտին։ «Դա Paramount-ի հետ պայմանագրի շրջանակում անցկացվող առաջին մրցաշարն է։ Իսկ ինձ վստահելի չեն համարում, որովհետև ես հրաժարվել եմ տիտղոսային մենամարտից և հարձակվել եմ երկրպագուի վրա։ Բացի այդ, հայացքների մենամարտի ժամանակ ես հարվածեցի … Read more

Իրանի դեսպանը բողոքել է ՀՀ-ում Իրանի դեսպանատան մոտ ակցիաներից․ news.am

Թեհրանում այնպիսի պատկերացում է ձևավորվում, թե Հայաստանը դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործունեության կենտրոնը։ Այս մասին հունվարի 14-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին․ գրում է news.am-ը։ «Մի խումբ մարդիկ հնարավորություն ունեն, և նրանց կանաչ լույս է վառվում, որպեսզի գան Հայաստանում Իրանի դեսպանատան շենքի մոտ … Read more

Հնարավո՞ր է Բաքվի տարածքային պահանջները չեզոքացնել բառախաղով

Սկիզբը՝ այստեղ: Նիկոլ Փաշինյանը «փակե՞ց» միջանցքի թեման Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԽԽՎ ամբիոնից «Զանգեզուրի միջանցք» ձեւակերպման օգտագործումը որակեց որպես ապալեգիտիմ բառապաշար եւ բացահայտ տարածքային պահանջ Հայաստանի նկատմամբ։ Թվում էր՝ սա այն պահն է, երբ Երեւանը վերջապես հստակ կարմիր գիծ է քաշում եւ հրապարակավ արձանագրում, որ որեւէ «միջանցք» Հայաստանի համար անընդունելի է։ Սակայն բառացիորեն երկու օր … Read more

ԵՄ-ն քննարկում է Պուտինի հետ բանակցող նշանակելու հարցը

Մի քանի եվրոպական կառավարություններ ճնշում են գործադրում ԵՄ ինստիտուտների վրա՝ Ուկրաինայում պատերազմի  կարգավորման գործընթացքում ԵՄ շահերը ներկայացնող բանակցող նշանակելու համար։ Եվրոպան մտավախություն ունի, որ ԱՄՆ-ը կարող է համաձայնության գալ Ռուսաստանի հետ իր եվրոպացի դաշնակիցների մեջքի հետևում։ Այս մասին գրում է Politico-ն՝ հղում անելով քննարկումներին ծանոթ երեք դիվանագետների և պաշտոնյաների, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։ Աղբյուրների … Read more

Ապահովագրության շրջանակում 8-ից ավելի կանչ տվողների համար ծառայությունը վճարովի կլինի․ «Շտապօգնության» տնօրեն

«Համընդհանուր ապահովագրության շրջանակում սահմանափակում է դրված: Պետության կողմից երաշխավորված անվճար հիմունքներով սպասարկվելու է մինչև 8 կանչ: 8-ից ավելի կանչ տվող բուժառուների համար կանչը դառնալու է վճարովի»: Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Ռուբեն Գրիգորյանը՝ նշելով, որ կան որոշ բացառություններ՝ ցրտահարություն, դանակահարություն և այլն: Ըստ նրա՝ 9-րդ կանչի համար գինը սահմանվել է 10 հազար … Read more

Զորամասերում հոգևոր ծառայություն մատուցող քահանաներին դրամական աջակցություն խոստանալու մասին լուրը սուտ է. ՊՆ

ՀՀ Պաշտպանության նախարարությունը հերքել է PARA TV-ի կողմից հրապարակված տեղեկությունն այն մասին, թե հատուկ նշանակության ուժերի հրամանատար գնդապետը, շրջայցեր կատարելով իր հրամանատարության ներքո գտնվող զորամասեր, հոգևոր ծառայություն մատուցող քահանաներին ՊՆ ղեկավարության անունից խոստացել է դրամական աջակցություն, եթե համաձայնեն միանալ բարենորոգմանն աջակցող քահանաներին: «Լուրը չի համապատասխանում իրականությանը»,- ասվում է ՊՆ հերքման տեքստում:   «Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում … Read more