Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել առվի մեջ. կան տուժածներ

Հունվարի 1-ին, ժամը 19։19-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խաչփառ-Ազատաշեն ավտոճանապարհի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ազատաշեն գյուղում «Nissan» մակնիշի ավտոմեքենան … Read more

Տեր Շտեգենը պատրաստ է լքել Բարսելոնան միայն մեկ ակումբի համար — Armsport.am

«Բարսելոնայի» գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ։ Diario Sport-ի տեղեկություններով՝ գերմանացին պատրաստ է լքել կատալոնական ակումբը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Նա արդեն հայտնել է ակումբի ղեկավարությանը, որ մտադրություն չունի միանալ թուրքական կամ անգլիական ակումբների։ Պատճառն այն է, որ դարպասապահը ցանկանում է շարունակել ապրել Իսպանիայում, ուստի «Ժիրոնա» վարձակալությամբ տեղափոխվելը դիտարկում է … Read more

Թող Բարձրյալը մեր Հայրենիքը պահի հզոր, ազգը՝ անսասան, եկեղեցին՝ պայծառ. Արամ Ա

Մեծին Տան Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ 2026 նոր տարում անդրանիկ սուրբ պատարագն է մատուցվել Մայրավանքում։ «Աստուածային օրհնութեամբ թևակոխեցինք 2026 Նոր Տարին՝ մեր ետին թողնելով անցեալը՝ իր դժուարութիւններով ու յաջողութիւններով, տխրութիւններով ու երջանկութիւններով։ Նոր Տարին մեր առջև կը բացուի նոր յոյսերով ու սպասումներով, նոր ծրագիրներով ու օրհնութիւններով։ Արդարև, 2026 նոր տարուան առաջին օրը՝ Հինգշաբթի, 1 Յունուարի առաւօտեան … Read more

Երևանի Մոլդովական փողոցում տեղի ունեցած հրդեհի հետևանքով 34 բնակիչ է տարհանվել․ ՆԳՆ

Երևանի Մոլդովական փողոցում տեղի ունեցած հրդեհի հետևանքով 34 բնակիչ է տարհանվել, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Նրանցից 11-ը տարհանվել է ծխապատ գոտուց, 1 քաղաքացի տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Ըստ գերատեսչության՝ հրդեհի մասին ահազանգն ստացվել է ժամը 14։46-ին։ Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան։ Գերատեսչությունից հավելել … Read more

Շվեյցարիայում Նոր տարվա առաջին ժամերին հրդեհ ու պայթյուն՝ մոտ 40 զոհ, ավելի քան 100 վիրավոր

Հունվարի 1-ի առավոտյան Շվեյցարիայի Ալպյան հայտնի հանգստավայրերից մեկում՝ Crans-Montana-ում, ողբերգություն է տեղի ունեցել։ Ժամը մոտ 1։30-ին «Le Constellation» կրուիզային բարի ներսում մարդաշատ ժամանակ պայթյունի և հրդեհի հետևանքով, ըստ պաշտոնական աղբյուրների, մոտավորապես 40 մարդ է զոհվել և ավելի քան 100 վիրավորվել, որոնց մեծ մասը ծանր վիճակում է գտնվում։ • Հրդեհի բռնկման ճշգրիտ պատճառն ուսումնասիրվում է, սակայն … Read more

2025թ. բնական աղետները հազարավոր մարդկանց կյանք են խլել

2025 թվականին ողբերգական բնական աղետներ եղան աշխարհի շատ երկրներում՝ հանգեցնելով հազարավոր մարդկանց մահվան։ Ամենամահաբեր աղետը եղել է մարտի 28-ին Մյանմայում տեղի ունեցած 7.7 մագնիտուդով երկրաշարժը՝ Սագայինգ շրջանում, Մանդալայի մոտ: Այն խլել է մոտ 3300-4500 մարդու կյանք, ավերել հազարավոր շենքեր և առաջացրել մոտ 12 միլիարդ դոլարի վնաս: Ցնցումները զգացվել են նաև Թաիլանդում, Չինաստանում և Վիետնամում: Ուժեղ … Read more

Ադրբեջանի ավիաընկերությունները մոտ 400 հազար եվրո են վճարել Հայաստանին. «Սպուտնիկ Արմենիա»

Ադրբեջանի ավիաընկերությունները մոտ 400 հազար եվրո են վճարել Հայաստանին՝ 2025 թվականին երկրի օդային տարածքն օգտագործելու համար. Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ քաղավիացիայի կոմիտեից։ Նրանք 396 282 եվրո են փոխանցել «Հայաէրոնավիգացիա» ընկերությանը՝ 2025 թվականի հունվարի 1-ից նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի օդային տարածքում աերոնավիգացիոն ծառայությունների դիմաց։ Եվս մոտ 3,4 մլն եվրո Հայաստանին աերոնավիգացիոն … Read more

Ի՞նչ է կանխատեսել բուլղարացի պայծառատես Վանգան 2026 թվականի համար

Բուլղարացի պայծառատես Վանգային վերագրվող ամենանշանակալի մարգարեություններից մեկը վերաբերում է գլոբալ առճակատումներին, որոնք կարող են լինել 2026 թվականին։ 1. Միջազգային լարվածության սրում Կարողեն լինել մասշտաբային բախումներ, որոնցում գուցե ներգրավվի նաև Եվրոպան: Խոսքը վերաբերում է շարունակական աշխարհաքաղաքական հակամարտությունների, հակասությունների աճի և ռազմաքաղաքական դաշինքների վերախմբավորման մասին է: Լարվածության օջախներ կարող են առաջանալ Թայվանի տարածաշրջանում, Հարավչինական ծովում, Հնդկաստանի և … Read more

«Զվարթնոց» օդանավակայանի ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել «Օպել Աստրա»-ում

Հունվարի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանի ավտոկայանատեղիում ավտոմեքենա է այրվում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հրշեջ-փրկարարները նախ կանխել են Արմավիրի մարզի բնակիչ 27-ամյա Հովակիմ Պ․-ի վարած «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի սրահում առաջացած հրդեհի տարածումը, ապա մարել … Read more