Սպիտակի ոլորաններում, Արթիկում, Աշոցքում, Ամասիայում և Գյումրիում ձյուն է տեղում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։   Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:   Սպիտակի ոլորաններում, Արթիկի, Աշոցքի, Ամասիայի և Գյումրու տարածաշրջաններում տեղում է ձյուն։   Ապարանի, Արագածի, Սևանի, Ճամբարակի, Մարտունու, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, … Read more

Վենսը եվրոպացիներին կոչ է արել լուրջ վերաբերվել Միացյալ Նահանգների նախագահին

Լուրջ վերաբերվեք Միացյալ Նահանգների նախագահին, ասել է ԱՄՆ փոխնախագահ Վենսը Գրենլանդիայի մասին՝ դիմելով եվրոպացիներին։ Նա նշել է, որ կղզին կարևոր նշանակություն ունի համաշխարհային հակահրթիռային պաշտպանության համակարգի համար։ Ըստ Վենսի՝ թշնամիների կողմից տարածաշրջանի նկատմամբ հետաքրքրության աճ է նկատվում։ Վենսի խոսքով՝ Ռուբիոն նախատեսում է հաջորդ շաբաթ հանդիպել Դանիայի և Գրենլանդիայի ղեկավարության հետ՝ այս հարցերը քննարկելու համար։

Մենք սատարում ենք Շեյխ-Մաքսուդի և Աշրաֆիեյի ժողովրդին. SDF զինված ուժերի գլխավոր հրամանատար

Սիրիայի Դեմոկրատական ՈՒժերի (SDF) զինված ուժերի գլխավոր հրամանատար Մազլում Աբդիի հայտարարությունը. ​«Միակողմանի լուծումներ պարտադրելու համար ուժային մոտեցման շարունակումն անընդունելի է` նախկինում դա հանգեցրել է զանգվածային սպանությունների, որոնք ռազմական հանցագործություններ են: Հալեպի շրջաններում տանկերի և հրետանու տեղակայումը, բնակելի տարածքների գնդակոծությունն ու քաղաքացիական անձանց տեղահանումը, ինչպես նաև բանակցությունների ընթացքում քրդական թաղամասերը գրոհելու փորձերը խաթարում են փոխըմբռնման հասնելու … Read more

«Վերջին 8 տարում քանի՞ Նիկոլ Փաշինյան եք հայտնագործել». Վահե Սարգսյան

Պատմաբան Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «1.«Դեն եմ շպրտել ճաճանչափայլ պետհանարանիշները, արգելել եմ դա օգտագործել և կպցրել խիստ շարքային պետհամարանիշ…»։2. «Պետական որոշակի ատրիբուտներ կան, որ մենք պարտավոր ենք պահել…»։Իսկ դուք վերջին 8 տարում քանի՞ Նիկոլ Փաշինյան եք հայտնագործել Աղբյուրը`   Վահե Սարգսյան

Քաղաքապետի թենիս VS բեռլինցիների ճգնաժամ․ Վեգները կարող է հրաժարական տալ • Tribune.am

Գերմանիայի մայրաքաղաքի քաղաքապետը լռել է այն մասին, թե ինչ է արել, երբ բեռլինցիները էլեկտրաէներգիա չունեին, և նրա հակառակորդները դժգոհ են դրանից։ Գերմանական առնվազն հինգ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ պահանջում են Բեռլինի քաղաքապետ Կայ Վեգների հրաժարականը։ Նա մեղադրվում է շաբաթ օրը կրթության հարցերով պատասխանատու սենատոր Կատարինա Գյունտեր-Վյունշի հետ թենիս խաղալու մեջ։ Միևնույն ժամանակ, մայրաքաղաքի հարավ-արևմուտքում 45,000 տուն … Read more

Վրաստանում ծնելիության մակարդակը նվազել է

Ըստ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության՝ 2024 թվականին ծնվել է ընդհանուր առմամբ 39 հազար 483 երեխա։ Այս մասին գրում է aliq.ge-ն։ 2024 թվականին Վրաստանում ծնելիության մակարդակը հասել է վերջին 30 տարվա ընթացքում ամենացածր մակարդակին։ Ավելի կոնկրետ՝ 2024 թվականին Վրաստանում մահացել է 43 հազար 971 մարդ, ինչը նշանակում է, որ բնական աճը բացասական է եղել։ Եթե նախկինում ծնելիության … Read more

Ակնարկ. Վենեզուելան Ռազմահարթակ` Միացեալ Նահանգներու Եւ Չինաստանի Միջեւ

Վենեզուելայի նախագահին առեւանգումը Միացեալ Նահանգներու ուժերուն կողմէ, ռազմարշաւի նոր ոճի գործադրութեան մեկնարկին մասին կը յուշէ: Ամերիկեան ընկալումով վիրահատական գործողութիւն, սպառնալիք երկիր մը վնասազերծելու համար այն բոլոր հետեւանքներէն, որոնք պիտի կրեն Միացեալ Նահանգները: Դարձեալ շրջանառութեան մէջ դրուած են ահաբեկչութեան դէմ պայքարի, թմրամիջոցներու արտահանումը կասեցնելու, փտած համակարգը վերացնելու կամ բռնատիրութեան վերջ տալու գեղեցիկ կարգախօսները: Բնականաբար այդ բոլոր … Read more

Դատարանն ավարտել է ԿԳՄՍ դեմ Շահրամանյանի հայցի քննությունը, վճիռը կհրապարակի փետրվարի 2-ին

Սամվել Շահրամանյանը վիճարկում է պատմության դասագրքում տեղ գտած Ղարաբաղը լուծարելու վերաբերյալ իր հրամանագրի ձևակերպումը: Նրա փաստաբանը պնդում է, թե դասագրքում տեղ գտած տեղեկությունը արատավորում է Շահրամանյանի պատիվը: Դասագրքի համահեղինակը հիմնավորում է՝ հաշվի է առել փաստերը, նշում, մինչև տպագրելը 8 փորձագետներ են դիտարկել, և որևէ խնդիր չեն տեսել: Դատարանը հայցի քննությունն ավարտել է, վճիռը … Read more

Թրամփը կրկնել է Իրանին հարվածելու հնարավորությունը – Armenia Today

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկնել է Իրանին հարվածելու հնարավորությունը, եթե երկրի իշխանությունները սկսեն սպանել ցուցարարներին: «Ես նրանց հասկացրել եմ, որ եթե սկսեն սպանել մարդկանց… եթե դա անեն, մենք շատ ուժեղ կհարվածենք նրանց», – «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է Թրամփը: Նախագահը նաև նշել է, որ ԱՄՆ-ն ուշադիր հետևում է բողոքի ցույցերին: Թրամփի հայտարարությունները հնչել են Իրանում … Read more