Պեսկովը հայտարարել է, թե երբ է Պուտինը ընդունելու Ուիթքոֆին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի հանդիպումը նախատեսված է երեքշաբթի, հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ոչ, երկրորդ կեսին», – ասել է Պեսկովը ՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք Պուտինը և Ուիթքոֆը պլանավորում են հանդիպում երեքշաբթի՝ օրվա առաջին կեսին։