Երևանում նոյեմբերի 30-ին մի քանի հարյուր քաղաքացիներ շնչառական սարքերով և դիմակներով ենթ անցկացրին։ Նպատակը՝ օդի աղտոտվածության խնդրի բարձրաձայնումն էր։ Երթի մասնակիցների խոսքով՝ միակ ֆիլտրը, որը պաշտպանում է օդը աղտոտվածությունից ծառերն են, որոնք հատվում են Երևանում։ «Մաքուր օդ» վանկարկումով երթի մասնակիցները Հանրապետության հրապարակից շարժվեցին դեպի Ազատության հրապարակ, այնուհետև Երևանի քաղաքապետարան, որտեղ հայտնեցին իրենց մտահոգությունները Երևանում օդի աղտոտվածության մասին։ Մի քանի օր է՝ չեն դադարում քննարկումները Երևանում օդի աղտոտվածության շուրջ։ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են՝ Օդի աղտոտվածության դիտված ցուցանիշները անբարենպաստ են, այլ ոչ թե վտանգավոր մակարդակի։ Դեկտեմբերի 1-ին Տիգրան Ավինյանը չհերքեց օդի վատ որակը՝ դա պայմանավորելով քաղաքի աշխարհագրական դիրքով և սեզոնով։