Էլմիրա Կարապետյանը՝ Polish Open մրցաշարի հաղթող
Էլմիրա Կարապետյանը նվաճել է Polish Open Kaliber միջազգային մրցաշարի հաղթողի կոչումը։ Լեհաստանի Բիալիստոկ քաղաքում ընթացող մրցաշարի մրցումային վերջին օրը հրաձիգները հանդես են եկել անհատական պայքարում։ Հայաստանի հավաքանակի անդամ Էլմիրա Կարապետյանը որակավորման փուլում խոցել է 569 միավոր և անցել եզրափակիչ փուլ։ Եզրափակիչում Կարապետյանը խոշոր առավելությամբ՝ 242,3 միավորով, դարձել է մրցաշարի հաղթող, հաղորդում է ՀՁՖ մամուլի ծառայությունը։ … Read more