Մենք կանգնած ենք ժողովրդական, մարդկային դեմքով կապիտալիզմ կառուցելու հրամայականի առաջ․ Թևանյան

Մենք կանգնած ենք ժողովրդական, մարդկային դեմքո...

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

Անկախ Հայաստանը տնտեսական ու քաղաքական հարաբերություններում անցել է հետևյալ փուլերը՝

1․ վայրի կապիտալիզմ (պետականից դեպի մասնավոր սեփականության անցում),

2․ նոմենկլատուրային կապիտալիզմ (իշխանության և բիզնեսի սերտաճում),

3․ անմարդկային կապիտալիզմ (սոցիալական խոր բևեռացվածություն)։

Հիմա մենք կանգնած ենք ժողովրդական, մարդկային դեմքով կապիտալիզմ կառուցելու հրամայականի առաջ։

«Առաջարկ Հայաստանին» ծրագիրը, որով մենք մասնակցելու ենք խորհրդարանական ընտրություններին, հավակնում է մարդ–հասարակություն–պետություն հարաբերությունների նոր մոդելի ձևավորմանը։

Leave a Comment