«Քաղաքացիները չգիտեն՝ մեկ ամիս հետո ի՞նչ բուժծառայություններ են ստանալու». Աննա Գրիգորյան

«Միակ բառը, որ կարող է բնորոշել ամբողջ քննարկումները, անորոշություն բառն է»,- «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ելույթն այսպես սկսեց ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը: «ՀՀ քաղաքացիները չգիտեն՝ մեկ ամիս հետո՝ հունվարի մեկից, ի՞նչ տիպի ծառայություններ կարող են ստանալ: Անորոշություն՝ բուժհաստատությունների համար, որովհետև չկան հաստատված կլինիկական ուղեցույցներ, չկան բժշկական գործողությունների ստանդարտներ, չկան ախտորոշման … Read more

Բելգիայի ոստիկանությունը խուզարկություններ է անցկացնում ԵՄ դիվանագիտական ​​ծառայության գլխավոր գրասենյակում

Բելգիայի ոստիկանությունը խուզարկություններ է անցկացնում ԵՄ դիվանագիտական ​​ծառայության գլխավոր գրասենյակում․ հայտնում է Euractiv-ը։ Պատճառը խարդախությունն ու կոռուպցիան են։ Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։

Վարդևանյան. Ի հեճուկս հետապնդումներին և կալանքներին՝ Մայր աթոռը պաշտպանված է հասարակության կողմից

2 դեկտեմբերի 2025 – 14:27 AMT PanARMENIAN.Net – Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով ՀԱԵ շուրջ զարգացումներին, ընդգծել է Սահմանադրությամբ ամրագրված կարգավիճակի կարևորությունը։ Նա նաև նշել է, որ «ի հեճուկս աբսուրդային քաղաքական հետապնդումներին և կալանքներին՝ Մայր Աթոռը պաշտպանված է հասարակության կողմից»։ «Ակնհայտ է, որ Եպիսկոպոսաց դասի թվով 10 անդամների վարքագիծը գործադիր իշխանության միջամտության, համակարգման … Read more

Պետք է եկեղեցում մաքրման աշխատանքներ տեղի ունենան. Հրաչյա Հակոբյանը ուզում է մաքրել եկեղեցիները

«Պետք է եկեղեցում մաքրման աշխատանքներ տեղի ունենան»։ ՔՊ-ական պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանը ուզում է մաքրել եկեղեցիները։ Մանրամասները՝ տեսանյութում։

ՆՓ-ն զբաղված է անգրագետ թեզեր առաջ քաշելով. կարծես թե ժամանակն է արդեն տգիտությունը հռչակել «իրական Հայաստանի» բռենդ, որ ոմանց ասածները «լեգիտիմ» լինեն. Աբրահամյան

Էդուարդ Աբրահամյանը գրում է. «Նոյեմբերի 29-ին Նիկոլ Փաշինյանը (ՆՓ) գործարարների հետ աշխատաժողովի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի «պետական շահը տնտեսական զարգացումն է»։ Վերջին երկուսուկես տարվա ընթացքում այս անգրագիտությունը իր կողմից հնչեցվում է արդեն չորրորդ անգամ (ինչն ամենևին էլ չի նսեմացնում իր բացասական հանճար լինելը)։ Զարմանալի է, բայց փաստորեն մարդ կարող է յոթ տարուց ավել լինել … Read more

2029 թ. բնակչության ճնշող մեծամասնությունը պետք է ունենա առողջության համընդհանուր ապահովագրություն. Ավանեսյան

Ազգային ժողովը նոյեմբերի 2-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրինագիծն ու կից երկու տասնյակից ավելի օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը: Դրա ընդունմանը կհաջորդի ենթաօրենսդրական ակտերի ընդունումը: ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է, որ փուլային ձեւաչափով ներդրվելու է ընդհանրական համակարգ, որն ապահովելու է բոլոր քաղաքացիների առողջական հիմնական կարիքների բավարարումը: Համակարգը համընդհանուր … Read more

Ֆրանսիական ակումբի երկրպագուները ծեծել են ֆուտբոլիստներին

Ֆրանսիական «Նիցայի» երկրպագուներն ագրեսիվ վարք են դրսևորել Լիգա 1-ի 14-րդ տուրում «Լորյանից» կրած պարտությունից հետո (1:3)։ Footmercato-ի համաձայն՝ ֆանատները հարձակվել են «Նիցայի» ֆուտբոլիստների վրա և ծեծել կիսապաշտպան Ժերեմի Բոգային ու հարձակվող Տերեմաս Մոֆիին։ Երբ ֆուտբոլիստները վերադարձել են ակումբի մարզաբազա, նրանց այնտեղ սպասել են շուրջ 400 երկրպագուներ։ Նրանք պահանջել են թիմի գլխավոր մարզիչ Ֆրանկ Էզի հեռացումը … Read more