Ցանկացած բիզնես, որի անունը կկապվի իմ անվան հետ, բոյկոտե՛ք. Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը, գրառում է կատարել՝ նշելով, որ «88» սուպերմարկետների հետ ոչ մի առնչություն չունի:   «Հայտարարում եմ, որ մեր ընտանիքը չի օգտվել և չի օգտվում «88» սուպերմարկետներից։ Ես անձամբ երբեք չեմ եղել դրանցից որևէ մեկում։ Ես չգիտեմ դրանք ինչ խանութներ են, որտեղ են գտնվում, ինչ որակի ծառայություն … Read more

Մենք արդեն աշխատում ենք Հայաստան-Թուրքիա էլեկտրացանցի վրա, որպեսզի դուք ավելի ու ավելի քիչ կախված լինեք Ռուսաստանից ստացվող էներգիայից. Մարթա Կոսը՝ հայ լրագրողներին

Եվրամիությունը 500 միլիոն եվրո կներդնի Հայաստանի էներգետիկ անվտանգությունն ու դիվերսիֆիկացիան ամրապնդելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բրյուսելում հայ լրագրողների խմբի հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է Եվրամիության ընդլայնման քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Մարթա Կոսը։ Օրեր առաջ Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ստորագրվել է փաստաթուղթ, որով Հայաստանն աջակցություն է ստանում «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» նախագծի շրջանակներում՝ բարելավելու էներգետիկ ենթակառուցվածքները, ամրապնդելու … Read more

Քոչարյանը խոսել է Սերժ Սարգսյանի մասին․ Հրապարակ

«Հրապարակ»․ թերթը գրում է․ Ռոբերտ Քոչարյանը նոյեմբերի 30-ին հանդիպել է մի խումբ աջակիցների հետ, փակ ֆորմատով հանդիպումից մի կարճ, «համր» տեսանյութ են տարածել, մի քանիսը լուսանկարներ են տեղադրել, սակայն քննարկման բովանդակության մասին` ոչ մի խոսք: Նախատեսվում է, որ առաջիկա օրերին ինչ-որ դրվագներ կհրապարակայնացվեն: Ներկաներից մեկը պատմեց, որ ամենատպավորիչ հատվածը Սերժ Սարգսյանի վերաբերյալ հնչած հարցն է … Read more

ԱՄՆ-ն մտադիր է արգելք սահմանել այն երկրի քաղաքացիների նկատմամբ, որոնք սպառնալիք են ներկայացնում երկրի անվտանգությանը

2 Դեկտեմբերի, 2025 ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը առաջարկել է մուտքի լիակատար արգելք սահմանել այն երկրների համար, որոնց քաղաքացիներն ամենից հաճախ են սպառնալիք ներկայացնում ազգային անվտանգության համար։ «Ես հենց նոր հանդիպեցի [ԱՄՆ] նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Ես խորհուրդ եմ տալիս ամբողջական արգելք մտցնել [ԱՄՆ] մուտքի համար բոլոր այն անիծյալ երկրների համար, որոնք մեր պետությունը … Read more

ՌԴ Օրյոլի շրջանում ԱԹՍ-ների հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտներում

Քաղաքականություն 02.12.2025 | 13:07 Ուկրաինական ԱԹՍ-ները դեկտեմբերի լույս 2-ի գիշերը հարձակվել են ՌԴ Օրյոլի մարզի վրա, հայտնել է նահանգապետ Անդրեյ Կլիչկովը, գրում է Meduza-ն։ Ըստ նրա՝ հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել Լիվնիի շրջանի վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտներում։ Նահանգապետը հայտնել է, որ ոչ ոք չի տուժել, Արտակարգ իրավիճակների նախարարությունն աշխատում է դեպքի վայրում։ Լիվնի քաղաքում է (տարածաշրջանի … Read more

Հայկական ձեռարվեստը ներկայացվել է Թբիլիսիի մշակութային հաստատություններում

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի ու Վրաստանում ՀՀ դեսպանության համագործակցությամբ՝ նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 2-ը Թբիլիսիում հայ վարպետները ներկայացրել են հայկական ոչ նյութական մշակութային ժառանգությունը: Հայ վարպետները «Թբիլիսիի Շերատոն Մետեխի Փալաս» հյուրանոցում մասնակցել են Վրաստանի կանանց միջազգային ասոցիացիայի կազմակերպած Ամանորի ավանդական բարեգործական տոնավաճառին՝ ներկայացնելով հայկական ձեռագործ աշխատանքներ և հուշանվերներ: Միջոցառմանը մասնակցում … Read more

Եղանակը դեկտեմբերին – Live News

Դեկտեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր՝ 1-2 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմայից պակաս։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից՝ ներկայացնելով դեկտեմբեր ամսվա կլիմայական բնութագիրը և ամսական կանխատեսումը (2025թ.)։ Դեկտեմբերին հյուսիսային կիսագնդում շարունակվում է փոքրանալ արեգակի բարձրությունը հորիզոնից և հետևաբար փոքրանում է ցերեկվա տևողությունը:Արևափայլի տևողությունը ամսվա ընթացքում կազմում է … Read more

Արգավանդի խաչմերուկում բախվել են 2 «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները

Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11:30-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ժողովրդին հայտնի Արգավանդի խաչմերուկում, բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 32-ամյա Սուրեն Մ.-ի վարած «Mercedes» և Արագածոտնի մարզի բնակիչ 29-ամյա Արման Բ.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները:    Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:    Վթարի փաստով ՊԾ Երևան … Read more

«Ես չգիտեմ ավելի պետականամետ և Հայաստանը շատ սիրող մարդ՝ քան Նիկոլ Փաշինյանն է»․ Քրիստինե Պողոսյան

ՔՊ-ական Քրիստինե Պողոսյանը չի ընդգրկվել 2026թ. համամասնական ցուցակում․ այս լուրը ճեպազրույցի ժամանակ անձամբ հաստատեց պատգամավորը։ «Էս պահին ուզում եմ ստեղծագործել, նոր բիզնես պլաններ ունեմ, ուզում եմ ՀՀ տնտեսությանն օգուտ բերեմ՝ վա՞տ է։ Շարունակելու եմ մնալ կուսակցությունում»,- իր խոսքում ասաց Պողոսյանը։ Ձեր հավատը Նիկոլ Փաշինյանի հանդեպ մի՞շտ է անսասան մնալու․ լրագրողի հարցին ի պատասխան՝ ասաց․ «Եթե … Read more

Ալեն Սիմոնյանի անունով WhatsApp հաշիվ է բացվել. ԱԺ նախագահը զգուշացնում է

Սիրելի՛ ընկերներ, իմ անունով WhatsApp հաշիվ է բացվել, որից հաղորդագրություններ են ուղարկում ծանոթներիս: Այս մասին տելեգրամի իր ալիքում գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: «Ակնհայտ է, որ գրվում են ռուսերեն և թարգմանվում ծրագրի կողմից հայերենի: Խնդրում եմ անտեսել այդ հաղորդագրությունները, հատկապես՝ չսեղմել ուղարկված հղումների վրա, չտրամադրել անձնական տվյալներ»,- գրել է նա: