Նախաձեռնվել է քրեական վարույթ ‹ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ

Հանրային գործիչ Միհրան Հակոբյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: «Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 12-րդ կետերով (առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը՝ մի խումբ անձանց կողմից, խուլիգանական դրդումներով)»,- լրատվամիջոցներին հայտնում են Քննչական կոմիտեից։

Միհրան Հակոբյանը գրառում էր արել Աննա Վարդապետյանի և ԱԱԾ տնօրենի մասին. ի՞նչ էր գրել և ո՞վ է ծեծի պատվիրատուն. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ, կեսօրից հետո «Դալմա մոլ»-ի ավտոկայանատեղիում 3 դիմակավորված անձ հարձակում էին գործել հանրային գործիչ Միհրան Հակոբյանի վրա։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանի հաղորդմամբ՝ անսպասելի հարձակվել էին թիկունքից, վնասվածքներ հասցրել, Հակոբյանին տեղափոխել էին «Իզմիրլյան» ԲԿ:   Շատերը զարմացել են, թե ինչու պետք է իշխանության հրահանգով դիմակավորված մարդիկ հարձակվեին Միհրան Հակոբյանի վրա։ Ոմանք դա պայմանավորեցին … Read more

Պայթյուն Արևիկ գյուղում․ կա վիրավոր

Դեկտեմբերի 9-ին, ժամը 08։38-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արևիկ գյուղի 20-րդ փողոցի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն։   ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ըստ նախնական տվյալների՝ տան  խոհանոցում տեղի է ունեցել … Read more

Զորամասի հրամանատարի մասնակցությամբ 74 մլն դրամի ծխախոտ է տեղափոխվել ՀՀ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի բնակիչը ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի հրամանատարի և նույն զորամասի մեկ այլ ծառայողի օժանդակությամբ Իրանի Իսլամական Հանրապետությունից անօրինական եղանակով ներմուծել է առանց ակցիզային դրոշմանիշների ավելի քան 74 մլն դրամի հարկման ենթակա, առանց դրոշմավորման, տարբեր ապրանքանիշերի ընդհանուր 2 619 580 գլանակ ծխախոտ: Մասնավորապես՝ նախաքննությամբ … Read more

«3+3» հարթակի հերթական հանդիպման վայրի վերաբերյալ քննարկումները շարունակվում են. ԱԳՆ – Նորություններ 09.12.2025

Ինչպես արձանագրված է «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի երրորդ հանդիպման համատեղ կոմյունիկեում, նախարարական հաջորդ հանդիպման վայրն ու ամսաթիվը կհամաձայնեցվեն դիվանագիտական ուղիներով։ Այս մասին հայտնել է ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը:

Միջազգային մեխանիզմները չեն հաջողել ցեղասպանությունների արդյունավետ կանխարգելման գործում. ՀՀ ԱԳ փոխնախարար

Դեկտեմբերի 8-ին Նյու Յորքում՝ ​​Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի միջազգային օրվա տասնամյակին նվիրված ՄԱԿ բարձրաստիճան հանդիպման շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Ցեղասպանության և զանգվածային ոճրագործության կանխարգելման վաղ նախազգուշացում և վաղ արձագանք. համաշխարհային գործընկերությունների ամրապնդում» խորագրով հարակից միջոցառմանը։ Միջոցառումը կազմակերպվել է Հայաստանի կողմից՝ ՄԱԿ Ցեղասպանությունների կանխարգելման գրասենյակի հետ … Read more

ՆԳՆ-ն և Հակակոռուպցիոն կոմիտեն պաշտոնեական կեղծիքի և դրան դրդելու կասկածով մի խումբ անձանց են ձերբակալել

ՆԳՆ և Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները պաշտոնեական կեղծիքի և դրան դրդելու կասկածանքով մի խումբ անձանց են ձերբակալել: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության կողմից ներկայացված հաղորդման հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում քիչ առաջ ՆԳՆ նույն վարչության և Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները պաշտոնեական կեղծիքի և դրան … Read more

Նարեկ Սրբազա՞նն է հրավիրել Վազգեն Միրզախանյանին Գյումրի՝ պատարագի․ արձագանքում է հոգևոր տեսուչը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ դուրս եկած, Արշակ, Բագրատ և Միքայել սրբազանների կողմից տիրադավ կոչմանն արժանացած ՀԱԵ Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Տ․ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը լրատվամիջոցների հետ զրույցում ասել էր, որ ինքը Գյումրի է եկել առաջնորդական լիազորություններով Շիրակի թեմի հոգևոր տեսուչ Տ․ Նարեկ եպիսկոպոս Ավագյանի հրավերով։ «Ես զրբազանի հրավերով … Read more

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հասկանում է, թե ինչ լծակներ կարող է օգտագործել Ուկրաինային համոզելու համար. Մեթյու Ուիթաքեր

9 Դեկտեմբերի, 2025 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հասկանում է, թե ինչ լծակներ կարող է օգտագործել Ուկրաինային համոզելու կնքել խաղաղության համաձայնագիրը, հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը` ТАСС- փոխանցմամբ։ Միաժամանակ, Ուիթաքերը համաձայնել է ԱՄՆ նախագահի որդու՝ Դոնալդ Թրամփ կրտսերի դիրքորոշման հետ՝ նշելով, որ եթե խաղաղության համաձայնագրի հասնելու հարցում առաջընթաց չլինի, ԱՄՆ-ն կարող է հրաժարվել … Read more