Արզնիի ջրանցքում ուսումնական ական է հայտնաբերվել․ ABC Media-ին մանրամասներ են հայտնի

Այսօր Արզնիի ջրանցքի մաքրման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է հակատանկային տեսակի ուսումնական ական․ ABC Media-ի հետ զրույցում հայտնել է Նոր Գեղի համայնքի ղեկավար Արմեն Բաբախանյանը։ «Աշխատակիցները ջրանցքի մաքրման ընթացքում նկատել էին ականը։ Ինձ տեղեկացրեցին, և ես էլ ահազանգեցի 102։ Մասնագետները ժամանեցին, վնասազերծեցին և տարան ուսումնասիրության»,- ասաց նա։ Բաբախանյանի խոսքով՝ որևէ մեկը չի տուժել. «Ականը ուսումնական է, … Read more

ՌԴ-ն և Չինաստանը թույլ չեն տա հանցավոր ռեժիմների վերածնունդ Եվրոպայում և Ճապոնիայում. Շոյգու

Ռուսաստանը և Չինաստանը թույլ չեն տա հանցավոր ռեժիմների վերածնունդ Եվրոպայում և Ճապոնիայում. հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հետ հանդիպմանը։ «Ռուսաստանը հետևողականորեն և անսասան աջակցում է Չինաստանին Թայվանի, Սինցզյանի, Տիբեթի և Հոնկոնգի հետ կապված հարցերում»․ ասել է նա։ Գնահատեք հոդվածը

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ասենք լավ ենք՝ լավ լինենք». Վարդան Ղուկասյանին բերեցին դատարան

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գործով հերթական դատական նիստն է։ Դատարանի դիմաց քաղաքացիների մեծաթիվ խումբ է հավաքված։ Ղուկասյանին բերեցին դատարան։ Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կաշառքի քրեական գործով նախաքննության ավարտ է հայտարարել։ Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ Ղուկասյանն ու քաղաքի գլխավոր ճարտարապետը ապամոնտաժման ենթակա շուրջ 1500 քառակուսի մետր մի ինքնակամ շինություն օրինականացնելու համար 4 միլիոն … Read more

Այցելելու ենք ՀՀ բոլոր մարզերը, ծանոթանալու ենք մարզերի պատմությանն ու ժառանգությանը․ «Մեր ձևով»

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News «Մեր ձևով» շարժման Երիտասարդական կենտրոնը մեկնարկել է «Բացահայտիր Հայաստանը» արշավների շարքը, որի նպատակն է միավորել երիտասարդությանը ընդհանուր գաղափարի շուրջ՝ սիրել և պաշտպանել հայրենիքը՝ այն ավելի լավ ճանաչելով ու բացահայտելով։ Առաջին արշավը նոյեմբերի 29-ին էր դեպի Լոռի, օրվա հատուկ հյուր Թովմաս Առաքելյանի ուղեկցությամբ։ 70-ից ավել երիտասարդներ վայելեցին Լոռու գողտրիկ բնությունը, ծանոթացան մեր … Read more

ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Թրամփի տնտեսական խորհրդատուների հետ

2 դեկտեմբերի 2025 – 14:42 AMT PanARMENIAN.Net – Դեկտեմբերի 1-ին ԱՄՆ–ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Տնտեսական խորհրդատուների խորհրդի աշխատակազմի ղեկավար Ալեքսանդր Թայթսի, Խորհրդի փոխնախագահ Քիմ Ռուհլիի և Խորհրդի նախագահի հատուկ խորհրդական Հյուգո Դանթի հետ, հայտնում է ԱՄՆ–ում ՀՀ դեսպանությունը։ Հանդիպմանը դեսպան Մկրտչյանը նշել է, որ օգոստոսի 8-ը նոր … Read more

Ինդոնեզիայում հեղեղումների և սողանքների զոհերի թիվը հասել է 753-ի

Ինդոնեզիայում հեղեղումների և սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 753-ի, 526 մարդու որոնումները շարունակվում են, իսկ մեկ միլիոնից ավելի մարդ ստիպված է եղել լքել իր տունը, հայտնում են Ինդոնեզիայի իշխանությունները։ Ինդոնեզիայի Հյուսիսային Սումատրա, Աչեհ և Արևմտյան Սումատրա նահանգներում հեղեղումներն ու սողանքները հորդառատ անձրևների հետևանք են։

Հայաստանի ծանրամարտի հավաքականը նոր մարզիչ ունի

Գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանին փոխարինելու է թիմի երկրորդ մարզիչ Հակոբ Փիլոսյանը ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. ՀՀ Ծանրամարտի ֆեդերացիան հայտնել է ծանրամարտի մեծահասակների հավաքականում իրականացվող փոփոխության մասին։ Ըստ հաղորդագրության, փոփոխությունները պայմանավորված են 2027 թվականին Երևանում կայանալիք աշխարհի առաջնությունով, ինչպես նաև՝ Օլիմպիական խաղերով։ Նշվում է, որ երկարամյա գործունեություն իրականացրած գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանին փոխարինելու է … Read more

Ավարտվել է 2022 թ-ին տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարի դեպքով քրեական վարույթի նախաքննությունը

Հասարակություն 02.12.2025 | 14:41 ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են , որ ավարտվել է Արարատի մարզում գտնվող «Աղքիլիսա» կոչվող բարձունքի հատվածում 2022 թվականին տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Նշվում է, որ վարորդը չի ընտրել մեքենան վարելու այնպիսի ռեժիմ, որով կարողանար վերսհսկել մեքենան ու  այն չկողաշրջվեր։ «Նախաքննության ընթացքում ձեռք են բերվել … Read more

Մարդիկ արդեն կոնկրետ գիտեն, թե որքան են վճարելու, սակայն հստակ չգիտեն` ինչի դիմաց են վճարելու․ Քրիստինե Վարդանյանը՝ առողջապահության պարտադիր ապահովագրության մասին

«Մարդիկ արդեն կոնկրետ գիտեն, թե որքան են վճարելու, սակայն հստակ չգիտեն` ինչի դիմաց են վճարելու, չկա այդ ցանկը։ Դուք մեգաապահովագրական ենք սարքում` ուսումնասիրելով դաշտում առկա մասնավոր ընկերությունների հաջողված, կայացած փորձը, սակայն ձեր մոտեցումներով ու ձեր պատկերացումներով ու հնարավորություններով»,–այս մասին ԱԺ-ում ասաց ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով առողջապահության պարտադիր ապահովագրությանը։   5 տարի քննարկել եք այս … Read more

Ճապոնիայի վարչապետի «աշխատել, աշխատել և կրկին աշխատել» երդումը դարձել է երկրի տարվա կարգախոս

Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչիի «աշխատել, աշխատել, աշխատել, աշխատել և աշխատել» երդումը դարձել է երկրի տարվա կարգախոսը, հաղորդում է The Guardian-ը։ «Ես բոլորին կստիպեմ աշխատել ինչպես ձի»,- հայտարարել էր քաղաքական գործիչը՝ հավելելով, որ ինքը հրաժարվել է իր կյանքում աշխատանքի և անձնական կյանքի հավասարակշռության գաղափարից։ Տակաիչին խորհրդարանին ասել է, որ գիշերը քնում է երկուսից չորս ժամ։ Վարչապետը … Read more