
Ինդոնեզիայում հեղեղումների և սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 753-ի, 526 մարդու որոնումները շարունակվում են, իսկ մեկ միլիոնից ավելի մարդ ստիպված է եղել լքել իր տունը, հայտնում են Ինդոնեզիայի իշխանությունները։
Ինդոնեզիայի Հյուսիսային Սումատրա, Աչեհ և Արևմտյան Սումատրա նահանգներում հեղեղումներն ու սողանքները հորդառատ անձրևների հետևանք են։