Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչիի «աշխատել, աշխատել, աշխատել, աշխատել և աշխատել» երդումը դարձել է երկրի տարվա կարգախոսը, հաղորդում է The Guardian-ը։
«Ես բոլորին կստիպեմ աշխատել ինչպես ձի»,- հայտարարել էր քաղաքական գործիչը՝ հավելելով, որ ինքը հրաժարվել է իր կյանքում աշխատանքի և անձնական կյանքի հավասարակշռության գաղափարից։
Տակաիչին խորհրդարանին ասել է, որ գիշերը քնում է երկուսից չորս ժամ։ Վարչապետը նաև հայտնի է նրանով, որ պաշտոնյաներին հրավիրում է հանդիպումների ժամը 3-ին՝ իր նստավայրում։
Տակաիչին իր արտահայտության հաղթանակին արձագանքել է՝ պնդելով, որ իր խոսքերը սխալ են մեկնաբանվել։ «Ես մտադիր չէի խրախուսել մարդկանց գերծանրաբեռնվել կամ պնդել, որ երկար ժամեր աշխատելն առաքինություն է»,- ասել է նա՝ հավելելով, որ պարզապես փորձում է փոխանցել իր ցանկությունը՝ լինել արդյունավետ առաջնորդ։
Հոկտեմբերին Տակաիչին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թեկնածությունն առաջադրել էր Խաղաղության Նոբելյան մրցանակի։ Տակաիչին Ճապոնիայի առաջին կին վարչապետն է։
