Սպիտակ տունը հաստատել է Չինաստանում սպասվող եռակողմ հանդիպման լուրը

Սպիտակ տան մամուլի խոսնակը հայտարարել է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդների հանդիպումը տեղի կունենա հաջորդ շաբաթ՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի շրջանակում։ CNN-ի փոխանցմամբ՝ հանդիպման գլխավոր թեման կլինի միջուկային սպառազինությունների կրճատումը, Իրանի հարցը։ Գագաթնաժողովը տեղի կունենա Շենչժեն քաղաքում՝ նոյեմբերի 18-19-ը։

Մահացել է Հայաստանում Իրանի նախկին դեսպանը

14 Նոյեմբեր, 2026 10:14 Հասարակություն Մահացել է Հայաստանում Իրանի նախկին դեսպան Համիդ Ռեզա Նիքքար Էսֆահանին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ–ում Իրանի դեսպանատան մամուլի ծառայությունը։ Դեսպանությունում նշել են, որ դիվանագետը մեծ ներդրում է ունեցել երկու երկրների միջև կապերի ամրապնդման գործում: Համիդ Ռեզա Նիքքար Էսֆահանին Հայաստանում Իրանի դեսպան է եղել 1994-1998 թվականներին:

Երևանում 29-ամյա երիտասարդի սպանության գործով նոր մանրամասներ․ ինչ է հայտնի կասկածյալի մասին

Երևանում 29-ամյա Էրիկ Կակոյանի սպանության կասկածյալը մատակարարում է հոգեկան առողջության խնդիրներ; Հայկական հանրությանը հուզող խնդիրներ են նաև բուժման որակը ու…

«20 տարուց Հայաստանը տեսնում եմ Եվրոպական միության կազմում»․ Փաշինյանը՝ Դուբլինում

Դուբլինի միջազգային և եվրոպական հարցերի ինստիտուտում (IIEA) տեղի ունեցած քննարկման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականությանը, Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին, տարածաշրջանում խաղաղության հաստատման հեռանկարներին, ինչպես նաև Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցության իր տեսլականին։ Խոսելով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացից՝ վարչապետը նշել է, որ երկու երկրները մոտ են դիվանագիտական հարաբերությունների … Read more

Ջերմաստիճանը կհասնի +17-ի․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 15-ից 19-ին

Հանրապետության տարածքում Նոյեմբերի 15-ի գիշերը, 18-ին, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 15-ի կեսօրից հետո, 16-17-ը, 19-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ գիշերը ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 14-ի ցերեկը, 15-ին կբարձրանա 2-4 աստիճանով։ Երևան քաղաքում Նոյեմբերի 17-ի ցերեկը, 18-ին, … Read more

Պատասխան պարտիայում Հայկն ու Մագնուսը չպարզեցին հաղթողին

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող «Total Chess World Championship Tour Pilot 2026» մրցաշարի խմբային փուլում Հայաստանի առաջատար գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը շարունակում է հաջող ելույթները։ Երրորդ խաղափուլի պատասխան պարտիայում հայ շախմատիստը, խաղալով սև խաղաքարերով, ոչ-ոքի ավարտեց հանդիպումը աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող շախմատիստ, աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ։ Նորվեգացի գրոսմայստերի հետ դիմակայությունից հետո Հայկ Մարտիրոսյանն իր ակտիվում … Read more

ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին

ԿԸՀ-ից հայտնում են․ 2026 թվականի նոյեմբերի 14-ին կայացած նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հերթական համարներ է տրամադրել 2026 թվականի դեկտեմբերի 13-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցող կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին։ Մեկ այլ որոշմամբ ԿԸՀ-ն բաշխել է հինգ քառակուսի մետրը գերազանցող արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ փակցնելու իրավունքը 2026 թվականի դեկտեմբերի 13-ին կայանալիք տեղական ինքնակառավարման … Read more

«Այս ռեժիմի թիրախում մարդն է, որի կյանքը, ազատություններն ու իրավունքները որևէ արժեք չունեն»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երբ քննարկվում են Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուի ապօրինի ազատազրկման և կալանավայրում մահանալու հանգամանքները, բոլորի համար էլ ակնհայտ է, որ նա կալանավորված Հայաստանի և այստեղ հաստատված ռեժիմի զոհն է:Սակայն իշխանության հանցագործությունների շղթան սրանով չի ավարտվել, որովհետև անբարոյական արշավը Արսեն Գևորգյանի դեմ իշխանական քարոզչամեքենան շարունակում է:Իշխանությունն իր … Read more

«Հրապարակ»․ Նախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞

Հայաստանում գինու շաբաթվա օրեր են հայտարարված, եւ տարբեր չինովնիկներ, իրար հերթ չտալով, «մարտահրավեր»` «չելենջ» են ընդունում իրարից ու մյուսներին փոխանցում՝ խախտելով իրենց իսկ ընդունած օրենքները։ Դիցուք, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարները տեսանյութեր են հրապարակել իրենց նախընտրած գինիների մասին, Գեւորգ Պապոյանի դեպքում ակնհայտ շահերի բախում կա․ նա իրավունք չունի իր ղեկավարած ոլորտի արտադրանքից 2 տեսակ գինու … Read more