Դիցուք, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարները տեսանյութեր են հրապարակել իրենց նախընտրած գինիների մասին, Գեւորգ Պապոյանի դեպքում ակնհայտ շահերի բախում կա․ նա իրավունք չունի իր ղեկավարած ոլորտի արտադրանքից 2 տեսակ գինու նախապատվություն տալ՝ անհավասար պայմաններ ստեղծելով մյուս արտադրողների համար, հետեւաբար՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետք է վարույթ նախաձեռնի նախարարի նկատմամբ: Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն էլ է խախտել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2024-ին ընդունած՝ պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնագիրքը, մասնավորապես՝ 33-րդ հոդվածը, որով «Հանրային պաշտոն զբաղեցնող անձին արգելվում է իր պաշտոնական (ծառայողական) դիրքն օգտագործել մասնավոր կազմակերպությունների (այդ թվում՝ առեւտրային կազմակերպությունների) համար փաստացի առավելություններ կամ արտոնություններ ապահովելու համար»: Իսկ նախարարը գինու թեմային անդրադառնալուց առաջ նախ գովազդում է իր սիրելի սրճարանը, որտեղից հրապարակել է տեսանյութը, եւ խոսում է սեփականատեր քույրերի մասին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: