Բեսենթը նշել է, որ ԱՄՆ-ը հույս ունի համաձայնության գալ Իրանի հետ

ԱՄՆ-ը կցանկանար խաղաղության համաձայնագրի հասնել Իրանի հետ, սակայն կարծում է, որ Թեհրանը դեռևս պատրաստ չէ նման զարգացման, սեպտեմբերի 1-ին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ «Նախագահ Դոնալդ Թրամփն ասաց, որ փոխըմբռնման հուշագրի ձախողման պատճառն այն էր, որ նրանք պատրաստ չէին համաձայնագրի։ Կտեսնենք, թե երբ նրանք պատրաստ կլինեն համաձայնագրի», – լրագրողների հարցերին պատասխանելով ասել է … Read more

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանում զինամթերքի պահեստ է պայթել

Անցած գիշեր Ադրբեջանի Գերանբոյի շրջանի Նիզամի գյուղի մոտակայքում պայթյուն է տեղի ունեցել զինամթերքի պահեստում, որից հետո հրդեհ է բռնկվել, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ իրավիճակը վերահսկողության տակ է։ Հարակից բնակավայրերից ապահովության նկատառումներով բնակիչներ են տարհանվել: Տուժածների մասին տեղեկություններ չկան։

ԱԱԾ-ում բունտ է հասունանում, համակարգը դիմադրում է Փաշինյանի ապօրինություններին

«Հրապարակ»-ը գրում է «Կառավարության վերջին նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հախուռն եւ անբռնազբոս արձագանքեց ուժային կառույցների աշխատակիցների մասին հարցին՝ սպառնալով, որ գտնելու է նախկիններին «ուտեչկա» տվողներին եւ ազատելու է աշխատանքից։ Ասաց, որ նախկիններն իրավապահ համակարգում իրենց յուրայիններն ունեն, նաեւ՝ դատավորների մեջ: Ըստ Փաշինյանի՝ ընդդիմությունն աղբյուրներ ունի ԱԱԾ-ում, որտեղից … Read more

Մեծ ճանապարհի սկիզբը․ Ալբերտ Ղարիբյանի առաջին Junior Grand Prix-ը․ Տեսանյութ •

Օրերս 15-ամյա Ալբերտ Ղարիբյանը առաջին անգամ դուրս եկավ Junior Grand Prix-ի մեծ միջազգային սառույց՝ գեղասահքի մենապարում ներկայացնելով Հայաստանը։ Առաջին նման մրցաշարը միշտ էլ առանձնահատուկ պատասխանատվություն է, հատկապես երբ սառույցի վրա միայնակ ես, իսկ հոգումդ՝ քո երկրի դրոշն ու անունը։ Ելույթը գուցե կատարյալ չէր, և Ալբերտին դեռ երկար աշխատանք ու բազմաթիվ փորձություններ են սպասվում, բայց նրա … Read more

Նեպալում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 1127-ի

Նեպալում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 1127-ի, հաղորդում է Kathmandu Post-ը՝ հղում անելով ոստիկանությանը։ Նախկինում Նեպալում Ռուսաստանի դեսպանատունը հայտնել էր 1058 մահվան մասին։ «Բհոտե Կոշի գետի կողմից առաջացած ավերիչ ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 1127-ի, քանի որ որոշ շրջաններից և հարևան Հնդկաստանից դիակներ են դուրս բերվել», – նշվում է հրատարակության մեջ։ Թերթը, հղում անելով ոստիկանությանը, … Read more

«Եթե Հայաստանը շահագրգռված չէ ռուսական ռազմաբազայի ներկայությամբ, ապա այն այնտեղ չի լինի»․ Պուտին

Եթե Երևանը շահագրգռված չէ ռուսական ռազմաբազայի ներկայությամբ, ապա այն այնտեղ չի լինի․ Բիշքեկում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Եթե Հայաստանը համարի, որ ռուսական ռազմաբազան (Գյումրիում՝ խմբ.) Հայաստանին պետք չէ, մենք թեկուզ վաղը կհեռանանք։ Բայց արդյո՞ք Հայաստանը դրան պատրաստ է։ Խնդրեմ։ Մենք ոչ մեկին ոչինչ պարտադրել չենք պատրաստվում։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ … Read more

«Հրապարակ»․ Իշխանությունը փորձում է վախեցնել համայնքապետերին

Առաջիկա ՏԻՄ ընտրությունների հետ կապված՝ ոչ միայն ընդդիմությունն է անհանգիստ, այլ նաեւ՝ իշխանությունը: Որտեղ քաղաքապետի պոտենցիալ անցողիկ թեկնածու կա, որը ՔՊ-ի հետ չէ, ճնշումների է ենթարկվում: Նախօրեին Երեւան` Հակակոռուպցիոն կոմիտե էին կանչել Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանին եւ անգամ իրենց լրատվամիջոցներով տարածեցին, թե ձերբակալվել է: Նա 2016-ից համայնքապետ է, վերջին անգամ «Ապրելու երկիր» կուսակցությամբ է … Read more