ԱՄՆ-ը կցանկանար խաղաղության համաձայնագրի հասնել Իրանի հետ, սակայն կարծում է, որ Թեհրանը դեռևս պատրաստ չէ նման զարգացման, սեպտեմբերի 1-ին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։
«Նախագահ Դոնալդ Թրամփն ասաց, որ փոխըմբռնման հուշագրի ձախողման պատճառն այն էր, որ նրանք պատրաստ չէին համաձայնագրի։ Կտեսնենք, թե երբ նրանք պատրաստ կլինեն համաձայնագրի», – լրագրողների հարցերին պատասխանելով ասել է ֆինանսների նախարարը։
Նա պնդել է, որ ԱՄՆ օգնությամբ «երեկ 17 միլիոն բարել նավթ է տեղափոխվել» Հորմուզի նեղուցով։ Բեսենթը ենթադրել է, որ Իսլամական Հանրապետությունը ավելի ու ավելի կդիմի ռազմական միջոցների՝ ի պատասխան ԱՄՆ տնտեսական սահմանափակումների։