Անցած գիշեր Ադրբեջանի Գերանբոյի շրջանի Նիզամի գյուղի մոտակայքում պայթյուն է տեղի ունեցել զինամթերքի պահեստում, որից հետո հրդեհ է բռնկվել, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ իրավիճակը վերահսկողության տակ է։
Հարակից բնակավայրերից ապահովության նկատառումներով բնակիչներ են տարհանվել:
Տուժածների մասին տեղեկություններ չկան։