«Թող գալիք տարին խաղաղության և զարգացման տարի լինի»․ Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին Ռոշ Հաշանայի առիթով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին Ռոշ Հաշանայի առիթով, մաղթելով խաղաղություն և զարգացում գալիք տարի։

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով: Ուղերձում ասված է. «Հայաստանի հրեական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ, Սիրելի՛ հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ հրեական նոր տարվա՝ Ռոշ Հաշանայի առիթով։  Թող դարերի խորքից եկող այս գեղեցիկ տոնը միայն բարիք ու երջանկություն բերի: Թող գալիք տարին խաղաղության և զարգացման տարի լինի: Մաղթում եմ ձեզնից յուրաքանչյուրին և Հայաստանի … Read more

Լիտվայի օդանավակայանը փակվել է թռչունների երամի պատճառով, որը շփոթել են դրոնի հետ

Լիտվայի իշխանություններն օդ են բարձրացրել ՆԱՏՕ-ի առնվազն մեկ կործանիչ եւ փակել Վիլնյուսի օդանավակայանը թռչունների երամի պատճառով, որը դրոնի տեղ են դրել: Հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնին։ Կիրակի օրը Reuters-ը՝ հղում անելով Ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնին, հաղորդել է, որ Լիտվայի իշխանությունները փակել են Վիլնյուսի օդանավակայանը՝ իրենց օդային տարածքում հնարավոր անօդաչու թռչող սարքի … Read more

ՀՀ-ն ու Իրանը մաքսային «կանաչ միջանցքի» մասին հուշագիր են ստորագրել – armeniatoday.am

Հայաստանի և Իրանի մաքսային ծառայությունների ղեկավարները Ջուլֆայում ստորագրել են մաքսային «կանաչ միջանցքի» վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր, հայտնել են ՀՀ-ում ԻՐանի դեսպանությունից։  Հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 12-ին։ Հայկական կողմից մասնակցել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը, իրանական կողմից՝ Իրանի մաքսային ծառայության գլխավոր տնօրեն Ֆորուդ Ասգարին։ Կողմերը քննարկել են նաև մաքսային փաստաթղթերի էլեկտրոնային փոխանակումը, բեռնատարների տեղաշարժի … Read more

Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով

13 Սեպտեմբերի, 2026 Սեպտեմբերի 13-17-ին Արարատյան դաշտում և Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։ Երևանում սեպտեմբեր 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում սեպտեմբերի 13-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամինարևմտյան2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 13-16-ին … Read more

«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երեկ այցելեցինք քաղաքակրթական Հայաստանի հերթական անկյուններից մեկը՝ Ազատեկ գյուղի մոտակայքի լեռներում գտնվող «Արևդիմի սուրբը» (տեղացիները բարբառային հայերենով այն կոչում են «Բառոժի սուրբ») Մատուռը ոչ միայն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում, այլ նաև նրանից անհնար էր գտնել որևէ լուսանկար։Քաղաքակրթական Հայաստանն, իրոք, անծայրածիր է, … Read more

Մոտ 1 մլրդ ռուբլի՝ Վոլոդինի հաշիվներին. Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամ

Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի հետաքննությունը պարզել է, որ Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը միայն 2025 թվականին աշխատել է մոտ 258 միլիոն ռուբլի կամ շուրջ 3 միլիոն դոլար, իսկ նրա բանկային հաշիվներին առկա է գրեթե 1 միլիարդ ռուբլի, հաղորդում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի «Նաստոյաշչեե Վրեմյա» նախագիծը: Ռուսաստանցի ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնու հիմնադրած ֆոնդի հետաքննող խումբը Պետդումայի … Read more