Tour of Armenia-ի երկրորդ փուլի հաղթող է դարձել իտալացի հեծանվորդ Ֆեդերիկո Իակոմոնին
Tour of Armenia-ի հեծանվավազքի երկրորդ փուլի հաղթող է դարձել Team Ukyo-ի իտալացի հեծանվորդ Ֆեդերիկո Իակոմոնին, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։ Նա մրցուղին հաղթահարել է 40.882 կմ/ժ միջին արագությամբ։ Մրցուղու 177 կմ լեռնային ճանապարհն անցնում էր Կիրանցից մինչև Ստեփանավան՝ բնապատկերների ու մարտահրավերների փոփոխությամբ։ Երկրորդ տեղում է Լեոնարդո Վեսկոն, երրորդում՝ Քևին Բիեհլը։Հաղթանակը Ֆեդերիկո Իակոմոնին նվիրել է իր տատիկին: … Read more