Tour of Armenia-ի հեծանվավազքի երկրորդ փուլի հաղթող է դարձել Team Ukyo-ի իտալացի հեծանվորդ Ֆեդերիկո Իակոմոնին, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։
Նա մրցուղին հաղթահարել է 40.882 կմ/ժ միջին արագությամբ։ Մրցուղու 177 կմ լեռնային ճանապարհն անցնում էր Կիրանցից մինչև Ստեփանավան՝ բնապատկերների ու մարտահրավերների փոփոխությամբ։ Երկրորդ տեղում է Լեոնարդո Վեսկոն, երրորդում՝ Քևին Բիեհլը։
Հաղթանակը Ֆեդերիկո Իակոմոնին նվիրել է իր տատիկին: «Ես Հայաստան էի եկել մեկ մրցափուլ հաղթելու և այն տատիկիս՝ Տեկլային, նվիրելու համար, ով, ցավոք, մահացավ այս շաբաթ՝ մեկնելուցս անմիջապես առաջ։ Երկմտում էի՝ մասնակցե՞լ Tour of Armenia-ին, թե՞ ոչ, բայց հետո որոշեցի մրցել նրա հիշատակի համար և արեցի դա»,- նշել է նա։
Վաղը նախատեսված է Մարտունի-Դիլիջանի Պարզ լիճ երթուղին:
