«Զվարթնոցի» հին մասնաշենքը կարող են զրկել պահպանական կարգավիճակից – armeniatoday.am
Կառավարությունը նախատեսում է վերացնել «Զվարթնոցի» հին մասնաշենքի պահպանական կարգավիճակը՝ օդանավակայանի զարգացման ծրագրով նախատեսված վերակառուցումն ու արդիականացումն իրականացնելու համար։ Այս մասին նշվում է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am-ում հրապարակված նախագծում։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հիմնավորմամբ՝ շենքի՝ որպես հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակը սահմանափակում է օդանավակայանի զարգացման ծրագրով նախատեսված վերակառուցման և գործառնական արդիականացման աշխատանքների իրականացումը։ … Read more