Խոշոր հրդեհ՝ Երևանում․ Աջափնյակի դատարանի հարակից տարածքում խոտածածկ տարածք է այրվում
Երևանի Աջափնյակ վարչական շրջանում հրդեհ է բռնկվել։ ArmeniaSputnik-ի թղթակցի փոխանցմամբ՝ Աջափնյակի դատարանի հարակից հատվածում այրվում է խոտածածկ տարածք, իսկ կրակը արագ տարածվում է։ ՆԳՆ-ից հայտնել են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ։ Իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ։