«Առինջ Մոլ»-ի աշխատակիցներից մեկի ինքնազգացողությունը վատացել է, տեղում աշխատում են շտապօգնության բժիշկները: Այս մասին հայտնում է Armenia Today-ի թղթակիցը։
Առևտրի կենտրոնի փոխտնօրեն Արմեն Ներսիսյանի խոսքով՝ աշխատակիցն առողջական խնդիրներ ունի։ Նրա խոսքով՝ առողջական վիճակի վատթարացումը կապված է «Առինջ Մոլ»-ի տաղավարների մի մասի և ավտոկայանատեղիի կնքումից հետո ստեղծված անորոշ իրավիճակի հետ։